Երգի և կիթառի խմբակի ընդունելություն Սիս բնակավայրում

Երգի և կիթառի խմբակի ընդունելություն Սիս բնակավայրում

Հարգելի՛ ծնող,

Սիրով տեղեկացնում ենք, որ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Մասիսի համայնքապետարանի և ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի հետ համագործակցաբար, մեկնարկել է երգի և կիթառի խմբակի ընդունելություն։ Եթե Ձեր երեխան սիրում է երգել ու նվագել, իսկ Դուք ցանկանում եք զարգացնել նրա երաժշտական հմտությունները և նպաստել բազմակողմանի զարգացմանը, ապա բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը:
Խմբակի մանրամասներ
— Դասընթացի անցկացման վայր՝ Սիս բնակավայրի մշակույթի տան շենք,
— Դասընթացի տևողություն՝ շաբաթը 2 անգամ, 1-1,5 ժամ,
— Խմբավարներ՝ Յանա Դավթյան, Մարատ Բալայան
— Դիմումների համար խնդրում ենք կապ հաստատել Յանա Դավթյանի հետ՝ 097-77-71-91 հեռախոսահամարով,
— Խմբակին մասնակցելու համար կարող են դիմել 7-ից 18 տարեկան երեխաներ,

— Բոլոր դիմորդների հետ անցկացվելու հանդիպում և տրամադրվելու է դիմում-հայտի ձև և խմբակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն
— Խմբակի շրջանակներում նախատեսվում է երեխաներին տանել միջոցառումների, համերգների և ներկայացումների

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 27-ը:

Սիրով սպասում ենք բոլորին:
Հարգանքով՝
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի թիմ: