ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈԻԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է անձանց, ովքեր ցանկանում են դառնալ ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավարներ և միանալ պատերազմից տուժած, երիտասարդ ու միջին տարիքի (20–60 տարեկան) գործազուրկ անձանց աջակցման ծրագրին։
Ծրագիրն ուղղված է նորարար գաղափարների կյանքի կոչմանը և կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը Արագածոտն, Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերում։
Ծրագրի շրջանակներում Կլոր սեղան հիմնադրամը կազմակերպում է ձեռնարկատիրական ոլորտում դասընթացավարների վերապատրաստում (TOT)։ Վերապատրաստում անցած և որակավորում ստացած մասնակիցները կմիանան ծրագրին որպես ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավարի օգնականներ և դասընթացավարներ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կիրականացնեն ֆինանսավորում ստացած անձանց մենթորություն և ծրագրերի մոնիթորինգ:
Պարտականություններ՝
- Մասնակցել Կլոր սեղանի կողմից կազմակերպված բիզնես դասընթացավարի վերապատրաստման դասընթացներին,
- Կազմակերպել դասընթացի տեղեկատվական օր և մասնակիցների ընտրություն,
- Իրականացնել դասընթացները և աջակցել մասնակիցներին ծրագրերի մշակման ընթացքում,
- Կատարել տնայցեր՝ բիզնեսի պայմաններին ծանոթանալու նպատակով,
- Մասնակցել բիզնես պլանների մրցույթին որպես հանձնաժողովի անդամ,
- Տրամադրել խորհրդատվություն և քոուչինգ,
- Վերանայել ներկայացված ծրագրերը,
- Վերահսկել ծրագրերի իրականացումը,
- Ստեղծել կապ գործատուների հետ և միջնորդել շահառուներին զբաղվածության համար,
- Իրականացնել ռեսուրսների քարտեզագրում, ստեղծել կապեր նմանատիպ ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունների հետ և փնտրել համագործակցության հնարավորություններ,
- Ներկայացնել հաշվետվություններ ՀԿՍ-ին ծրագրի ընթացքի վերաբերյալ։
Դիմելու ձևը՝
Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն և մոտիվացիոն նամակը anahit.terzikyan@gmail.com էլ. փոստի հասցեին՝ մինչև ս․թ․ սեպտեմբերի 19, ժամը 12:00։ Նամակի վերնագրում պարտադիր նշեք այն մարզը, որի համար դիմում եք։
Առանց մոտիվացիոն նամակի ուղարկված դիմումները չեն դիտարկվի։
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին․
.Ինչո՞ւ որոշեցիք դիմել այս ծրագրին:
.Որո՞նք են Ձեր անձնական կամ մասնագիտական շարժառիթները՝ դասընթացավար դառնալու և Ձեր գիտելիքները կիսելու համար:
.Ի՞նչ ներդրում եք պատկերացնում Ձեր կողմից ի նպաստ ծրագրի հաջողության:
Հետադարձ կապ կհաստատվի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կհաղթահարեն առաջին փուլը։
·