«Փափուկ հմտություններ» ծրագրի դասընթացավար

«Փափուկ հմտություններ» ծրագրի դասընթացավար

«Փափուկ հմտություններ» ծրագրի դասընթացավար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է մանկավարժության, հոգեբանության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտների փորձառու մասնագետների՝ իրականացնելու «Փափուկ հմտություններ» դասընթացը Սպիտակի և Շահումյանի համայնքների արտադպրոցական խմբակներում: 

Ծրագրի նպատակն է զարգացնել 9-17 տարեկան դեռահասների փափուկ հմտությունները, աջակցել նրանց ինտեգրմանը համայնքային կյանքում, բարելավել հաղորդակցման և համագործակցության կարողությունները, ինչպես նաև բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։

Պարտականություններ

·  Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 9-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)

·  Մշակել տարիքային առանձնահատկություններին և խմբի կարիքներին համապատասխան ծրագիր

·  Իրականացնել ինտերակտիվ պարապմունքներ՝ խաղերի, դերային իրավիճակների, քննարկումների և ստեղծագործական մեթոդների միջոցով

·  Ամսական զեկույց ներկայացնել ՀԿՍ ծրագրի պատասխանատուին  հանդիպումների հաճախելիության, ընթացքի և արդյունքների վերաբերյալ

·  Աջակցել հնարավոր ամփոփիչ միջոցառման կամ արդյունքների հանրայնացման կազմակերպմանը

Պահանջներ՝

·  Բարձրագույն կրթություն հոգեբանության, մանկավարժության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում

·  Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեռահասների հետ՝ խմբային կամ անհատական ձևաչափով

·  Ներկայացնել փափուկ հմտությունների զարգացման ուսումնական ծրագիր՝ հիմնված արդի մոդելների վրա։

Դիմելու կարգ՝

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. սեպտեմբերի 7-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 10-ից։

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Փափուկ հմտությունների դասընթացավար – Սպիտակ և Շահումյան համայնքներ»: