ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԷՋԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԵՋԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է իր պաշտոնական կայքէջի վերափոխման և արդիականացման գործընթաց՝ նպատակ ունենալով ներկայացնել կազմակերպության ծրագրերը, հաջողությունները և գործընկերային ցանցն առավել հասանելի և արդյունավետ ձևաչափով։
Հիմնադրամը հրավիրում է փորձառու մասնագետի կամ կազմակերպության, որը կմշակի և կկատարի կայքէջի պատրաստման ամբողջական աշխատանքները՝ ներառյալ ծրագրային լուծումները, դիզայնը և տեխնիկական սպասարկման նախնական փուլը։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել և իրականացնել կայքէջի տեխնիկական ու դիզայնի կառուցվածքը՝ ապահովելով կայքի երկլեզու տարբերակ (հայերեն և անգլերեն), որոնման համակարգ, նվիրաբերության գործիքակազմ և կայքի լիարժեք գործարկում։
- Աշխատանքները պետք է իրականացվեն ըստ հետևյալ PDF ֆայլում նշված նախնական պահանջների, որտեղ ներկայացված են կայքի կառուցվածքի և բաժինների մանրամասները։
- Ապահովել կայքի տեխնիկական սպասարկումը առնվազն մեկ տարվա ընթացքում։
- Կազմակերպել թրեյնինգ հիմնադրամի աշխատակիցների համար՝ ծանոթացնելու կայքի կառավարման և գործառույթի օգտագործման առանձնահատկություններին։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԿԵՏ
Հոկտեմբեր 2025թ․ – Դեկտեմբեր 2025թ․
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն կամ հավաստագրված փորձառություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա փորձ կայքէջերի ստեղծման և սպասարկման ոլորտում
- Նմանատիպ նախագծերի իրականացված օրինակների առկայություն (portfolio)
- Ժամանակացույցով և պահանջներին համահունչ աշխատանքի կազմակերպման կարողություն
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչև ս.թ. 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 17:00 ներկայացնել․
- Տեխնիկական առաջարկ (ներառյալ կայքէջի նախնական կառուցվածքի և գործառույթների նկարագրություն)
- Ֆինանսական առաջարկություն
- Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պրոֆիլ
Փաստաթղթերը ուղարկել հետևյալ հասցեին․ info.roundtable.armenia@gmail.com
Նամակի վերնագրում նշել՝ «Կայքէջի պատրաստման համար»։
Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։