ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈԻԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈԻԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է անձանց, ովքեր ցանկանում են դառնալ ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավարներ և միանալ պատերազմից տուժած, երիտասարդ ու միջին տարիքի (20–60 տարեկան) գործազուրկ անձանց աջակցման ծրագրին։

Ծրագիրն ուղղված է նորարար գաղափարների կյանքի կոչմանը և կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը Արագածոտն, Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերում։

Ծրագրի շրջանակներում Կլոր սեղան հիմնադրամը կազմակերպում է ձեռնարկատիրական ոլորտում դասընթացավարների վերապատրաստում (TOT)։ Վերապատրաստում անցած և որակավորում ստացած մասնակիցները կմիանան ծրագրին որպես ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավարի օգնականներ և դասընթացավարներ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կիրականացնեն ֆինանսավորում ստացած անձանց մենթորություն և ծրագրերի մոնիթորինգ:

 

Պարտականություններ՝

 

  •   Մասնակցել Կլոր սեղանի կողմից կազմակերպված բիզնես դասընթացավարի վերապատրաստման դասընթացներին,
  •     Կազմակերպել դասընթացի տեղեկատվական օր և մասնակիցների ընտրություն,
  •    Իրականացնել դասընթացները և աջակցել մասնակիցներին ծրագրերի մշակման ընթացքում,
  •     Կատարել տնայցեր՝ բիզնեսի պայմաններին ծանոթանալու նպատակով,
  •     Մասնակցել բիզնես պլանների մրցույթին որպես հանձնաժողովի անդամ,
  •     Տրամադրել խորհրդատվություն և քոուչինգ,
  •     Վերանայել ներկայացված ծրագրերը,
  •     Վերահսկել ծրագրերի իրականացումը,
  •    Ստեղծել կապ գործատուների հետ և միջնորդել շահառուներին զբաղվածության համար,
  •    Իրականացնել ռեսուրսների քարտեզագրում, ստեղծել կապեր նմանատիպ ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունների հետ և փնտրել համագործակցության հնարավորություններ,
  •      Ներկայացնել հաշվետվություններ ՀԿՍ-ին ծրագրի ընթացքի վերաբերյալ։

 

Դիմելու ձևը՝

Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն և մոտիվացիոն նամակը anahit.terzikyan@gmail.com էլ. փոստի հասցեին՝ մինչև ս․թ․ սեպտեմբերի 19, ժամը 12:00։ Նամակի վերնագրում պարտադիր նշեք այն մարզը, որի համար դիմում եք։

Առանց մոտիվացիոն նամակի ուղարկված դիմումները չեն դիտարկվի։

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին․

.Ինչո՞ւ որոշեցիք դիմել այս ծրագրին:

.Որո՞նք են Ձեր անձնական կամ մասնագիտական շարժառիթները՝ դասընթացավար դառնալու և Ձեր գիտելիքները կիսելու համար:

.Ի՞նչ ներդրում եք պատկերացնում Ձեր կողմից ի նպաստ ծրագրի հաջողության:

 

Հետադարձ կապ կհաստատվի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կհաղթահարեն առաջին փուլը։

·