Աուդիտորական կազմակերպության մրցույթի հայտարարություն

Աուդիտորական կազմակերպության մրցույթի հայտարարություն

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է աուդիտորական կազմակերպություն՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ներհոսք Հայաստան» ծրագրի հատուկ նպատակի հիմունքի ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացնելու համար։

 

Համառոտ տեղեկատվություն՝

Ծրագիրն իրականացվել է 01․01․24թ․ – 30․06․25թ ժամանակաշրջանում՝ 125,000,000 դրամ արժեքով։

 

Ծրագրի շրջանակներում  Արցախից բռնի տեղահանված 1,240 անձի տրամադրվել  է 50 000-ական դրամ ֆինանսական աջակցոււթյուն, 130 անձի համար կազմակերպվել է մասնագիտական կրթություն, որոնց նաև տրամադրվել են  անհրաժեշտ գործիքներ՝ աշխատելու  և եկամուտ ստանալու համար։

 

Աուդիտն անհրաժեշտ է իրականացնել 2025թ-ի սեպտեմբերին և հաշվետվությունը ներկայացնել մինչև 06 հոկտեմբեր 2025թ․

Խնդրում ենք առաջարկն ուղարկել elmira.madoyan@roundtable-act.am էլ հասցեին մինչև ս․թ․ 06․09․2025թ․։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հիմնադրամի գլխավոր հաշվապահին՝ 091 544 223 հեռախոսահամարով։