ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԷՋԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԷՋԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԵՋԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ


ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է իր պաշտոնական կայքէջի վերափոխման և արդիականացման գործընթաց՝ նպատակ ունենալով ներկայացնել կազմակերպության ծրագրերը, հաջողությունները և գործընկերային
ցանցն առավել հասանելի և արդյունավետ ձևաչափով։   

Հիմնադրամը հրավիրում է փորձառու մասնագետի կամ կազմակերպության, որը կմշակի և կկատարի կայքէջի պատրաստման ամբողջական աշխատանքները՝ ներառյալ ծրագրային լուծումները, դիզայնը և տեխնիկական սպասարկման նախնական փուլը։ 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Մշակել և իրականացնել կայքէջի տեխնիկական ու դիզայնի կառուցվածքը՝ ապահովելով կայքի երկլեզու տարբերակ (հայերեն և անգլերեն), որոնման համակարգ, նվիրաբերության գործիքակազմ և կայքի լիարժեք գործարկում։
  • Աշխատանքները պետք է իրականացվեն ըստ հետևյալ PDF ֆայլում նշված նախնական պահանջների, որտեղ ներկայացված են կայքի կառուցվածքի և բաժինների մանրամասները։
  • Ապահովել կայքի տեխնիկական սպասարկումը առնվազն մեկ տարվա ընթացքում։
  • Կազմակերպել թրեյնինգ հիմնադրամի աշխատակիցների համար՝ ծանոթացնելու կայքի կառավարման և գործառույթի օգտագործման առանձնահատկություններին։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԿԵՏ 

Հոկտեմբեր 2025թ․ – Դեկտեմբեր 2025թ․ 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ 

  • Բարձրագույն կրթություն կամ հավաստագրված փորձառություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում 
  • Առնվազն 3 տարվա փորձ կայքէջերի ստեղծման և սպասարկման ոլորտում
  • Նմանատիպ նախագծերի իրականացված օրինակների առկայություն (portfolio)
  • Ժամանակացույցով և պահանջներին համահունչ աշխատանքի կազմակերպման կարողություն 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչև ս.թ. 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 17:00 ներկայացնել․

  • Տեխնիկական առաջարկ (ներառյալ կայքէջի նախնական կառուցվածքի և գործառույթների նկարագրություն) 
  • Ֆինանսական առաջարկություն 
  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պրոֆիլ 

Փաստաթղթերը ուղարկել հետևյալ հասցեին․ info.roundtable.armenia@gmail.com 
Նամակի վերնագրում նշել՝ «Կայքէջի պատրաստման համար»։ 

Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։