Ինքնազբաղվածության հմտությունների զարգացման ծրագրին մասնակցելու հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և ադրբեջանական հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցության իր ծրագրի շրջանակում, հրավիրում է Մասիսի և Արտաշատի շահառուներին մասնակցելու ինքնազբաղվածության հմտությունների զարգացման/փոքրածավալ եկամտաբեր ձեռներեցություն հիմնելու և կառավարելու դասընթացին։
Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է աջակցել Արարատի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների և ՀՀ-ում բնակվող՝ 2020-2022թթ․ ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։
Ծրագրի նկարագիրը
Ծրագրում ընդգրկված անձինք հնարավորություն կունենան`
✓ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների,
✓ կազմելու և ունենալու պատրաստի և մրցունակ բիզնես պլան,
✓ Կլոր սեղան հիմնադրամի կողմից ստանալու ֆինանսավորում և կյանքի կոչելու լավագույն բիզնես գաղափարները։
Ինչպե՞ս դիմել և մինչև ե՞րբ
Հետաքրքրված խմբերը կամ անհատները, ովքեր պատրաստ են մասնակցելու Ծրագրի բոլոր փուլերին և կյանքի կոչելու իրենց բիզնես ծրագիրը՝ դառնալով ինքնազբաղված, կարող են գրանցել իրենց տվյալները հետևյալ կերպ՝
Զանգահարել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (094) 517196 հեռախոսահամարով,
Լրացնել սույն հղումի https://forms.gle/7DgGwWUaUDxDTaTs8 հարցաթերթը:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2024թ. մարտի12-ը:
Մեկնարկի ամսաթիվ
Ծրագրի մեկնարկը կտրվի 2024թ. մարտի 15-ին։