Ինքնազբաղվածության հմտությունների զարգացման ծրագրին մասնակցելու հրավեր

Ինքնազբաղվածության հմտությունների զարգացման ծրագրին մասնակցելու հրավեր

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և ադրբեջանական հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցության իր ծրագրի շրջանակում, հրավիրում է Մասիսի և Արտաշատի շահառուներին մասնակցելու ինքնազբաղվածության հմտությունների զարգացման/փոքրածավալ եկամտաբեր ձեռներեցություն հիմնելու և կառավարելու դասընթացին։

Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է աջակցել Արարատի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների և ՀՀ-ում բնակվող՝ 2020-2022թթ․ ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։

Ծրագրի նկարագիրը
Ծրագրում ընդգրկված անձինք հնարավորություն կունենան`
✓    մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների,
✓    կազմելու և ունենալու պատրաստի և մրցունակ բիզնես պլան,
✓    Կլոր սեղան հիմնադրամի կողմից ստանալու ֆինանսավորում և կյանքի կոչելու լավագույն բիզնես գաղափարները։

Ինչպե՞ս դիմել և մինչև ե՞րբ

Հետաքրքրված խմբերը կամ անհատները, ովքեր պատրաստ են մասնակցելու Ծրագրի բոլոր փուլերին և կյանքի կոչելու իրենց բիզնես ծրագիրը՝ դառնալով ինքնազբաղված, կարող են գրանցել իրենց տվյալները հետևյալ կերպ՝

    Զանգահարել    ԵՀԽ    հայաստանյան    Կլոր    սեղան    հիմնադրամ    (094)    517196 հեռախոսահամարով,
    Լրացնել սույն հղումի https://forms.gle/7DgGwWUaUDxDTaTs8 հարցաթերթը:
 
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2024թ. մարտի12-ը:

Մեկնարկի ամսաթիվ

Ծրագրի մեկնարկը կտրվի  2024թ.  մարտի 15-ին։