Դասընթացվար հայտարարություն
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «Քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում հրավիրում է «Ծրագրային աշխատանքի հմտությունների և կարողությունների զարգացում, անհրաժեշտ գործիքակազմի ներկայացում» և «Ֆոնդահայթայթման տեսակներն ու գործիքները» թեմաներով դասընթացավարների՝ ի նպաստ ծրագրային գործում երիտասարդների կարողությունների զարգացման և վերջիններիս կողմից դրամաշնորհային ծրագրերի պատրաստման ու առնվազն մեկ ծրագրի հնարավոր ֆինանսավորման։
Դասընթացավարի պարտականությունները՝
— Ք․ Երևանում իրականացնել 15-20 երիտասարդից բաղկացած մեկ խմբի համար դասընթաց՝ առնվազն 2-3 օր, ընդանուր՝ 12-18 ժամ տևողությամբ։
— Ապահովել դասընթացի արդյունքի գնահատումը։
— Աջակցել երիտասարդների կողմից ծրագրերի պատրաստման ու իրագործման ընթացքին՝ կազմակերպելով խորհրդատվական առավելագույնը 10 հանդիպում․ յուրաքանչյուրը՝ 1 ժամ տևողությամբ։
Պահանջվող հմտությունները՝
— Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
— Դրամաշնորհային ծրագրերի կառավարման փորձ,
— Դրամաշնորհային հաջողված ծրագրերի առկայություն։
Հետաքրքրված անձինք կարող են մինչև մայիսի 24-ն ինքնակենսագրականը և իրենց կողմից առաջարկվող դասընթացի ծրագիրը համապատասխան գնառաջարկի հետ միասին ուղարկել info@roundtable-act.am էլ. փոստի հասցեին: