Դասընթացվար հայտարարություն

Դասընթացվար հայտարարություն

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «Քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում հրավիրում է «Ծրագրային աշխատանքի հմտությունների և կարողությունների զարգացում, անհրաժեշտ գործիքակազմի ներկայացում» և «Ֆոնդահայթայթման տեսակներն ու գործիքները» թեմաներով դասընթացավարների՝ ի նպաստ ծրագրային գործում երիտասարդների կարողությունների զարգացման և վերջիններիս կողմից դրամաշնորհային ծրագրերի պատրաստման ու առնվազն մեկ ծրագրի հնարավոր ֆինանսավորման։

Դասընթացավարի պարտականությունները՝

—  Ք․ Երևանում իրականացնել 15-20 երիտասարդից բաղկացած մեկ խմբի համար դասընթաց՝ առնվազն 2-3 օր, ընդանուր՝ 12-18 ժամ տևողությամբ։

— Ապահովել դասընթացի արդյունքի գնահատումը։

— Աջակցել երիտասարդների կողմից ծրագրերի պատրաստման ու իրագործման ընթացքին՝ կազմակերպելով խորհրդատվական առավելագույնը 10 հանդիպում․ յուրաքանչյուրը՝ 1 ժամ տևողությամբ։

Պահանջվող հմտությունները՝

— Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

— Դրամաշնորհային ծրագրերի կառավարման փորձ,

— Դրամաշնորհային հաջողված ծրագրերի առկայություն։

Հետաքրքրված անձինք կարող են մինչև մայիսի 24-ն ինքնակենսագրականը և իրենց կողմից առաջարկվող դասընթացի ծրագիրը համապատասխան գնառաջարկի հետ միասին ուղարկել info@roundtable-act.am էլ. փոստի հասցեին: