Նկարչության ուսուցչի հայտարարություն Բավրայում 

Նկարչության ուսուցչի հայտարարություն Բավրայում 

ԵՀԽ հայաստատյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է նկարչության ուսուցիչ Շիրակի մարզի Բավրա բնակավայրում նկարչության խմբակ վարելու համար։ Եթե սիրում եք ստեղծագործել երեխաների հետ, կրեատիվ եք, ունեցել եք խմբեր, նորարար եք և ակտիվ ապա մեր թիմը ողջունում է ձեզ։

Պարտականություններ
—    Նկարչության պարապմունքները/խմբակները կազմակերպում է շաբաթը 2 անգամ 1,5-2 ժամ տևողությամբ Բավրա բնակավայրում 07-ից 17-ը տարեկան երեխաների համար։ Բնակավայրերը կարող են փոփոխման ենթարկվել ժամանակի ընթացքում։ Խմբերի բաշխումը կատարվում է ուսուցչի կողմից,
—    Կազմակերպում և լուծում է իր տրանսպորտի և այցելության հարցը նշված բնակավայր, ինչի համար կազմակերպությունը հոգում է տրանսպորտի ծախսը,
—    Տրամադրում է տեղեկություն ծրագրի համակարգողին և ԵՀԽ Կլոր սեղանի ծրագրի պատասխանատուին նկարչության խմբակի գործունեության վերաբերյալ՝ ներառյալ խնդիրները, առաջարկությունները և երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկություն,
—    Կրում է  պատասխանատվություն խմբակի համար ձեռք բերված գույքի հանդեպ և վերահսկում է  այն,
—    Կազմակերպում է ցուցահանդեսներ երեխաների համար։

Պահանջներ
—    Բարձրագույն կրթություն կերպարվեստի՝ գեղանկարչության որոլտում
—    Դասավանդման փորձը պարտադիր է, առնվազն 3 տարի
—    Հաղորդակցման հմտություններ և երեխաների հետ աշխատանքային փորձը դիտարկվում է առավելություն

Ուղարկի՛ր ինքնակենսագրությունն ու քո աշխատանքներից առնվազն երկուսը, կրթական պլանը, հավաստագրեր, դիպլոմի պատճենը և վկայականներ info@roundtable-act.am հասցեին մինչև նոյեմբերի 10-ը: Նամակի վերնագրում գրել «Նկարչության ուսուցիչ»։