Նկարչության ուսուցչի հայտարարություն Բավրայում
ԵՀԽ հայաստատյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է նկարչության ուսուցիչ Շիրակի մարզի Բավրա բնակավայրում նկարչության խմբակ վարելու համար։ Եթե սիրում եք ստեղծագործել երեխաների հետ, կրեատիվ եք, ունեցել եք խմբեր, նորարար եք և ակտիվ ապա մեր թիմը ողջունում է ձեզ։
Պարտականություններ
— Նկարչության պարապմունքները/խմբակները կազմակերպում է շաբաթը 2 անգամ 1,5-2 ժամ տևողությամբ Բավրա բնակավայրում 07-ից 17-ը տարեկան երեխաների համար։ Բնակավայրերը կարող են փոփոխման ենթարկվել ժամանակի ընթացքում։ Խմբերի բաշխումը կատարվում է ուսուցչի կողմից,
— Կազմակերպում և լուծում է իր տրանսպորտի և այցելության հարցը նշված բնակավայր, ինչի համար կազմակերպությունը հոգում է տրանսպորտի ծախսը,
— Տրամադրում է տեղեկություն ծրագրի համակարգողին և ԵՀԽ Կլոր սեղանի ծրագրի պատասխանատուին նկարչության խմբակի գործունեության վերաբերյալ՝ ներառյալ խնդիրները, առաջարկությունները և երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկություն,
— Կրում է պատասխանատվություն խմբակի համար ձեռք բերված գույքի հանդեպ և վերահսկում է այն,
— Կազմակերպում է ցուցահանդեսներ երեխաների համար։
Պահանջներ
— Բարձրագույն կրթություն կերպարվեստի՝ գեղանկարչության որոլտում
— Դասավանդման փորձը պարտադիր է, առնվազն 3 տարի
— Հաղորդակցման հմտություններ և երեխաների հետ աշխատանքային փորձը դիտարկվում է առավելություն
Ուղարկի՛ր ինքնակենսագրությունն ու քո աշխատանքներից առնվազն երկուսը, կրթական պլանը, հավաստագրեր, դիպլոմի պատճենը և վկայականներ info@roundtable-act.am հասցեին մինչև նոյեմբերի 10-ը: Նամակի վերնագրում գրել «Նկարչության ուսուցիչ»։