Մրցույթի հրավեր
1. Կավագործության / Նկարչության խմբակի դասընթացավար
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է կիրառական արվեստի ոլորտի (կավագործություն/նկարչություն) մասնագետ- դասընթացավարի` իրականացնելու
Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող կավագործության/նկարչության
արտադպրոցական խմբակը:
Պարտականություններ՝
· Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ
· Խթանել ստեղծարարությունը և ինքնարտահայտումը՝
փոխանցելով ազգային-մշակութային արժեքները`
անհատական ու խմբային աշխատանքներով
· Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, պարապմունքների ընթացքի և առաջացած խնդիրների վերաբերյալ
· Աջակցել երեխաների մասնակցությամբ ցուցահանդեսների կամ համայնքային միջոցառումների կազմակերպմանը
· Հետևել նյութերի, գործիքների և արվեստի պարագաների պատշաճ օգտագործմանն ու պահպանությանը
Պահանջներ՝
· Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն նկարչության, կերպարվեստի կամ կիրառական արվեստի ոլորտում
· Առնվազն 1 տարվա դասավանդման կամ խմբակ ղեկավարելու փորձ
· Տիրապետում համապատասխան տեխնիկաներին (օրինակ՝ կավի ձուլում, գծանկար, նկարչություն և այլն)
Դիմելու կարգ՝
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Կավագործության / Նկարչության խմբակի դասընթացավար»։
2. Տիկնիկագործության խմբակի դասընթացավար
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է
կիրառական արվեստի և մանկապատանեկան ստեղծագործության ոլորտի
մասնագետ- դասընթացավարի` իրականացնելու
Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող տիկնիկագործության
արտադպրոցական խմբակը:
Պարտականություններ՝
· Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)
· Սովորեցնել տիկնիկների պատրաստման հիմնական տեխնիկաներ՝ տարբեր նյութերով (կտոր, թել, փայտ, թուղթ և այլն)
· Ուսուցանել հեքիաթների բեմադրություն և տիկնիկային ներկայացման տարրական հմտություններ՝ համագործակցելով համայնքի մանկապարտեզի դաստիարակների և երեխաների հետ
· Խթանել ստեղծարարությունը և ինքնարտահայտումը՝ անհատական և խմբային աշխատանքների միջոցով՝ ներառելով ազգային-մշակութային մոտիվներ
· Աջակցել երեխաների մասնակցությամբ ցուցահանդեսների և տիկնիկային փոքր ներկայացումների կազմակերպմանը
· Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, պարապմունքների ընթացքի և առաջացած խնդիրների վերաբերյալ
· Հետևել նյութերի, գործիքների և պարագաների պատշաճ օգտագործմանն ու պահպանության
Պահանջներ՝
· Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն կիրառական արվեստի, կերպարվեստի կամ մանկավարժության ոլորտում,
· Երեխաների հետ աշխատելու առնվազն 1 տարվա դասավանդման փորձ` խմբակի կամ արտադպրոցական ծրագրերում
· Տիրապետում տիկնիկագործության, և հեքիաթային բեմադրության տեխնիկաներին
Դիմելու կարգ՝
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Տիկնիկագործության խմբակի դասընթացավար»։
3. «Փափուկ հմտություններ» ծրագրի դասընթացավար
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է մանկավարժության, հոգեբանության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտների փորձառու մասնագետների՝ իրականացնելու «Փափուկ հմտություններ» դասընթացը Սպիտակի և Շահումյանի համայնքների արտադպրոցական խմբակներում:
Ծրագրի նպատակն է զարգացնել 10-15 տարեկան դեռահասների փափուկ հմտությունները, աջակցել նրանց ինտեգրմանը համայնքային կյանքում, բարելավել հաղորդակցման և համագործակցության կարողությունները, ինչպես նաև բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։
Պարտականություններ
· Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 10-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)
· Մշակել տարիքային առանձնահատկություններին և խմբի կարիքներին համապատասխան ծրագիր
· Իրականացնել ինտերակտիվ պարապմունքներ՝ խաղերի, դերային իրավիճակների, քննարկումների և ստեղծագործական մեթոդների միջոցով
· Ամսական զեկույց ներկայացնել ՀԿՍ ծրագրի պատասխանատուին հանդիպումների հաճախելիության, ընթացքի և արդյունքների վերաբերյալ
· Աջակցել հնարավոր ամփոփիչ միջոցառման կամ արդյունքների հանրայնացման կազմակերպմանը
Պահանջներ՝
· Բարձրագույն կրթություն հոգեբանության, մանկավարժության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում
· Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեռահասների հետ՝ խմբային կամ անհատական ձևաչափով
· Ներկայացնել փափուկ հմտությունների զարգացման ուսումնական ծրագիր՝ հիմնված արդի մոդելների վրա։
Դիմելու կարգ՝
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Փափուկ հմտությունների դասընթացավար – Սպիտակ և Շահումյան համայնքներ»: