Մրցույթի հրավեր

Մրցույթի հրավեր

1. Կավագործության / Նկարչության խմբակի դասընթացավար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է կիրառական արվեստի ոլորտի (կավագործություն/նկարչություն) մասնագետ- դասընթացավարի` իրականացնելու

Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող կավագործության/նկարչության

արտադպրոցական խմբակը: 

Պարտականություններ՝

·  Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ

·  Խթանել ստեղծարարությունը և ինքնարտահայտումը՝  

փոխանցելով ազգային-մշակութային արժեքները`

անհատական ու խմբային աշխատանքներով

·  Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, պարապմունքների ընթացքի և առաջացած խնդիրների վերաբերյալ

·  Աջակցել երեխաների մասնակցությամբ ցուցահանդեսների կամ համայնքային միջոցառումների կազմակերպմանը

·  Հետևել նյութերի, գործիքների և արվեստի պարագաների պատշաճ օգտագործմանն ու պահպանությանը

Պահանջներ՝

·  Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն նկարչության, կերպարվեստի կամ կիրառական արվեստի ոլորտում

·  Առնվազն 1 տարվա դասավանդման կամ խմբակ ղեկավարելու փորձ

·  Տիրապետում համապատասխան տեխնիկաներին (օրինակ՝ կավի ձուլում, գծանկար, նկարչություն և այլն)

Դիմելու կարգ՝

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Կավագործության / Նկարչության խմբակի դասընթացավար»։

 

2. Տիկնիկագործության խմբակի դասընթացավար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է 

կիրառական արվեստի և մանկապատանեկան ստեղծագործության ոլորտի 

մասնագետ- դասընթացավարի` իրականացնելու

Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող տիկնիկագործության

արտադպրոցական խմբակը: 

 

Պարտականություններ՝

·  Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)

·  Սովորեցնել տիկնիկների պատրաստման հիմնական տեխնիկաներ՝ տարբեր նյութերով (կտոր, թել, փայտ, թուղթ և այլն)

·  Ուսուցանել հեքիաթների բեմադրություն և տիկնիկային ներկայացման տարրական հմտություններ՝ համագործակցելով համայնքի մանկապարտեզի դաստիարակների և երեխաների հետ

·  Խթանել ստեղծարարությունը և ինքնարտահայտումը՝ անհատական և խմբային աշխատանքների միջոցով՝ ներառելով ազգային-մշակութային մոտիվներ

·  Աջակցել երեխաների մասնակցությամբ ցուցահանդեսների և տիկնիկային փոքր ներկայացումների կազմակերպմանը

·  Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, պարապմունքների ընթացքի և առաջացած խնդիրների վերաբերյալ

·  Հետևել նյութերի, գործիքների և պարագաների պատշաճ օգտագործմանն ու պահպանության

Պահանջներ՝

·  Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն կիրառական արվեստի, կերպարվեստի կամ մանկավարժության ոլորտում,

·  Երեխաների հետ աշխատելու առնվազն 1 տարվա դասավանդման փորձ` խմբակի կամ արտադպրոցական ծրագրերում

·  Տիրապետում տիկնիկագործության, և հեքիաթային բեմադրության տեխնիկաներին

Դիմելու կարգ՝

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Տիկնիկագործության խմբակի դասընթացավար»։

 

3. «Փափուկ հմտություններ» ծրագրի դասընթացավար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է մանկավարժության, հոգեբանության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտների փորձառու մասնագետների՝ իրականացնելու «Փափուկ հմտություններ» դասընթացը Սպիտակի և Շահումյանի համայնքների արտադպրոցական խմբակներում: 

Ծրագրի նպատակն է զարգացնել 10-15 տարեկան դեռահասների փափուկ հմտությունները, աջակցել նրանց ինտեգրմանը համայնքային կյանքում, բարելավել հաղորդակցման և համագործակցության կարողությունները, ինչպես նաև բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։

Պարտականություններ

·  Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 10-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)

·  Մշակել տարիքային առանձնահատկություններին և խմբի կարիքներին համապատասխան ծրագիր

·  Իրականացնել ինտերակտիվ պարապմունքներ՝ խաղերի, դերային իրավիճակների, քննարկումների և ստեղծագործական մեթոդների միջոցով

·  Ամսական զեկույց ներկայացնել ՀԿՍ ծրագրի պատասխանատուին  հանդիպումների հաճախելիության, ընթացքի և արդյունքների վերաբերյալ

·  Աջակցել հնարավոր ամփոփիչ միջոցառման կամ արդյունքների հանրայնացման կազմակերպմանը

Պահանջներ՝

·  Բարձրագույն կրթություն հոգեբանության, մանկավարժության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում

·  Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեռահասների հետ՝ խմբային կամ անհատական ձևաչափով

·  Ներկայացնել փափուկ հմտությունների զարգացման ուսումնական ծրագիր՝ հիմնված արդի մոդելների վրա։

Դիմելու կարգ՝

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը՝ 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Փափուկ հմտությունների դասընթացավար – Սպիտակ և Շահումյան համայնքներ»: