Սննդի կազմակերպման ծառայության տրամադրման տենդերի հայտարարություն
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում է տենդեր՝ սննդի կազմակերպման ծառայության ձեռքբերման համար։
Ծառայությունն նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի վեց համայնքներում գործող պարի խմբակների երեխաների համար, ովքեր սույն թվականի մայիսի 31-ին մասնակցելու են Երևանի «Պատանի հանդիսատեսի» թատրոնում կազմակերպվող փառատոնին։
Ծառայության բնույթը՝
- Սննդի տրամադրում 260 երեխայի (6-18 տարեկան) և 40 ուղեկցողի համար (ընդհանուր՝ 300 անձ),
- Սնունդը պետք է տրամադրվի երկու անգամ՝ Գեղարքունիքից դեպի Երևան և վերադառնալիս,
- Սննդի առաքման/տրամադրման վայրը՝ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք (հասցեն կհայտնենք լրացուցիչ),
- Սնունդը պետք է լինի թարմ, անվտանգ և տարիքային խմբին համապատասխան,
- Ընտրությունը կկատարվի սննդի որակի, գնառաջարկի և ծառայության կազմակերպման հնարավորությունների համադրությամբ:
Մատակարարման օրը՝ 2025 թ․ մայիսի 31
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Կազմակերպության մասին համառոտ տեղեկատվություն,
- Նմանատիպ ծառայությունների մատուցման փորձառության վերաբերյալ տվյալներ ,
- Սննդի նախնական մենյու կամ առաջարկ,
- Գնային առաջարկ՝ մեկ անձի հաշվով,
- Պետական գրանցման վկայականի պատճեն և հարկային հաշվի տվյալներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 25-ը ապրիլի, 2025 թ․, ժամը 17։00։
Դիմումները կարող եք ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ info@roundtable-act.am:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 010517 197 հեռախոսահամարով: