Պարուսույցի մրցույթի հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է պարուսույց՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար, Նորակերտ և Մեծ Մասրիկ բնակավայրում ազգային պարի դասեր վարելու համար։
Եթե սիրում եք աշխատել երեխաների հետ, կրեատիվ եք, ունեք փորձ պարային համույթների հետ և ակտիվ եք, ապա մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Աշխատել 6-17 տարեկան երեխաների հետ՝ կազմակերպելով պարի դասեր շաբաթական 2 անգամ, յուրաքանչյուր դաս՝ 1 ժամ տևողությամբ։
- Հիմնական բնակավայրեր են՝ Գեղամասար, Նորակերտ և Մեծ Մասրիկ։ Խմբերի բաշխումը կազմակերպում է պարուսույցը։
- Ինքնուրույն ապահովել տրանսպորտի հարցերը՝ այցելելու համար նշված բնակավայրեր (տրանսպորտի ծախսերը հոգում է հիմնադրամը)։
- Պարապմունքների ընթացքի, առաջացած խնդիրների, առաջարկությունների և երեխաների հաճախելիության վերաբերյալ պարբերաբար տեղեկացնել ծրագրի համակարգողին և պատասխանատուին։
- Հետևել և ապահովել պարապմունքների համար նախատեսված գույքի անվտանգությունը։
- Կազմակերպել միջոցառումներ և ներկայացումներ երեխաների համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն պարարվեստի ոլորտում։
- Առնվազն 3 տարվա դասավանդման փորձ (պարտադիր)։
- Հաղորդակցման և երեխաների հետ աշխատանքի հմտություններ (դիտարկվում է որպես առավելություն)։
Դիմելու կարգ
Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը, առնվազն երկու խմբային ներկայացման տեսանյութեր, կրթական պլանը, հավաստագրերը, դիպլոմների և վկայականների պատճենները info@roundtable-act.am հասցեին մինչև 2025 թ․ հունվարի 5-ը։
Նամակի վերնագրում նշեք՝ «Պարուսույց»։