Պարուսույցի հայտարարություն Արարատում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է պարուսույց Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում ազգային պարի դասեր վարելու համար։ Եթե սիրում եք աշխատել երեխաների հետ, կրեատիվ եք, ունեցել եք պարային համույթներ և ակտիվ եք ապա մեր թիմը ողջունում է ձեզ։
Պարտականություններ
— Պարի դասերը կազմակերպում է շաբաթը 2 անգամ 1,5-2 ժամ տևողությամբ Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում 07-ից 17-ը տարեկան երեխաների համար։ Բնակավայրերը կարող են փոփոխման ենթարկվել ժամանակի ընթացքում։ Խմբերի բաշխումը կատարվում է պարուսույցի կողմից,
— Կազմակերպում և լուծում է իր տրանսպորտի և այցելության հարցը նշված բնակավայրեր, ինչի համար կազմակերպությունը հոգում է տրանսպորտի ծախսը,
— Տրամադրում է տեղեկություն ծրագրի համակարգողին և ԵՀԽ Կլոր սեղանի ծրագրի պատասխանատուին պարի դասի գործունեության վերաբերյալ՝ ներառյալ խնդիրները, առաջարկությունները և երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկություն,
— Կրում է պատասխանատվություն գույքի հանդեպ և վերահսկում է այն,
— Կազմակերպում է միջոցառումներ և ներկայացումներ երեխաների համար։
Պահանջներ
— Բարձրագույն կրթություն պարարվեստի որոլտում
— Դասավանդման փորձը պարտադիր է, առնվազն 3 տարի
— Հաղորդակցման հմտություններ և երեխաների հետ աշխատանքային փորձը դիտարկվում է առավելություն
Ուղարկի՛ր ինքնակենսագրությունն ու քո ունեցած խմբերի ներկայացումներից առնվազն երկուսը, կրթական պլանը, հավաստագրեր, դիպլոմի պատճենը և վկայականներ info@roundtable-act.am հասցեին մինչև հոկտեմբերի 25-ը: Նամակի վերնագրում գրել «Պարուսույց»։