Մրցույթի հայտարարություն
ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը հայտարարում է տենդեր՝ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում գործող 8 պարի խմբակի համար հայկական ազգային հագուստ կարելու նպատակով․
— Տարիքային խումբ՝ 5-18 տարեկան տղաներ և աղջիկներ
— Դիզայն՝ հայկական նախշերով
— Ընդհանուր քանակ՝ 320 հատ (200 աղջիկ և 120 տղա)
— Պատրաստման վերջնաժամկետը՝ մինչև 2025թ. մայիսի 24
— Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2025թ. ապրիլի 15 ժամը 17։00
Հետաքրքրված մասնագետներին և արհեստանոցներին խնդրում ենք ուղարկել ֆինանսական առաջարկները, առաջարկվող կամ առկա նմուշները (նաև Ձեր վեբկայքի հղումը, եթե ունեք) ` info@roundtable-act.am հասցեին: