Հրավիրում ենք բիզնես խորհրդատուի

Հրավիրում ենք բիզնես խորհրդատուի

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է բիզնես խորհրդատուի՝ պատերազմից տուժած ընտանիքների հետ աշխատանքային փորձով:

Աշխատանքային պարտականությունները

— Ծրագրի պատասխանատուի հետ այցելել շահառու ընտանիքներին (2020-2022թթ. պատերազմից տուժած ընտանիքներ, ոորոնք ունեն զոհված, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամության արդյունքում անաշխատունակ դարձած տան անդամներ, բազմանդամ ընտանիքներ, միայնակ մայրեր, տեղահանվածներ)՝ մասնակցելով կարիքի գնահատմանը,

— Ծրագրի պատասխանատուի և հանձնաժողովի անդամների հետ ընտրել այցելած ընտանիքներից և նրանց հետ անցկացնել բիզնես ծրագրերի վերաբերյալ կողմոնորոշիչ հանդիպում, աջակցել շահառուների բիզնես ծրագրերի մշակմանը, իրականացմանը, ապահովել շահառուների հետ հետադարձ կապը,


— Կատարել շուկայի ուսումնասիրություն և գնահարցումներ բիզնես առաջարկները իրագործելու համար՝ վերջնական ընտրությունը համաձայնեցնելով ծրագրի պատասխանատուի հետ,

— Աջակցել ծրագրի պատասխանատուին գնումներ կատարելու գործընթացում,

— Ծրագրի իրականացման ողջ ընթացքում կատարել մշտադիտարկում և աջակցել շահառուների ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը,

— Մասնակցել Ծրագրի կողմից կազմակերպվելիք քննարկումներին։ Քննարկումների բովանդակությունը և ընտրված թեմաները կորոշվեն՝ ելնելով շահառուների կարիքներից և պահանջներից. այն կարող է ներառել հարկման, բիզնեսի ընդլայնման և շուկայավարման խնդիրների, կոնկրետ բիզնես տեսակի խնդիրների և այլնի մասին տեղեկություն,

— Ներկայացնել ծրագրի ընթացքը լուսաբանող լուսանկարներ և տեսանկարահանումներ,

— Սահմանված կարգով ներկայացնել ընթացիկ և ավարտական հաշվետվություններ։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել info@roundtable-act.am էլ. փոստի հասցեին: