Հանդիպում երիտասարդների հետ Շիրակում 14․06․֊2024
Սիրելի Երիտասարդ, տեղեկացնում ենք, որ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը մեկնարկում է «Քաղաքացիական կրթությունը Շիրակի մարզում» ծրագրի 2024 թ․-ի նոր փուլը՝ ի նպաստ երիտասարդական նախաձեռնությունների և համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման:
Այդ կապակցությամբ, նախատեսվում է իրականացնել համակարգող հանդիպում քաղաք Գյումրիում՝ ՀԿՍ ներկայացուցիչների կողմից ծրագրի ներկայացման և երիտասարդներին հուզող հարցերի հստակեցման նպատակով։
Հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 14-ին՝ Խաչմերուկ սոցիալ֊կրթական կենտրոնում, ժամը 14։30-ին։
Ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով հետևյալ էլեկտրոնային ձևաթերթիկը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSczNJmt4MJLmQJqiGXUIMLHNTK32R_GCGllmi8OM5aKaB6ePQ/viewform?usp=sf_link) (վերջնաժամկետը՝ 13-ը հունիսի, ժամը՝ 18։00)