Ծրագրի համակարգողի հայտարարություն Շիրակի մարզում

Ծրագրի համակարգողի հայտարարություն Շիրակի մարզում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է ծրագրի համակարգող Շիրակի մարզի բնակավայրերում կրթական խմբակների աշխատանքները համակարգելու և հետևելու համար։ Եթե սիրում եք աշխատել երեխաների հետ, ունեցել եք փորձ աշխատել ծնողական կոմիտեների հետ, կրեատիվ, պատասխանատու և ակտիվ եք ապա մեր թիմը ողջունում է ձեզ։

Պարտականություններ
—    Վերահսկել խմբակ/խմբակների գործունեությունը Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Ամասիա և Բյուրակն բնակավայրերում, որոնք կարող են փոփոխման ենթարկվել ժամանակի ընթացքում,
—    Ամիսը առնվազն մեկ-երկու անգամ ներկա գտնվել խմբակների դասընթացներին և վերահսկել դրանց գործունեությունը,
—    Համակարգողը կազմակերպում և լուծում է իր տրանսպորտի և այցելության հարցը նշված բնակավայրեր, ինչի համար կազմակերպությունը հոգում է տրանսպորտի ծախսը,
—    Տրամադրում է տեղեկություն ԵՀԽ Կլոր սեղանի ծրագրի պատասխանատուին  խմբակների գործունեության վերաբերյալ՝ ներառյալ խնդիրները, առաջարկությունները և երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկություն,
—    Անհրաժեշտության դեպքում կազմակերպում է միջոցառումներ, ուղևորություններ Կլոր սեղան հիմնադրամի հանձնարարությամբ,
—    Ծնողների հետ մշտական կապի մեջ է լինում Կլոր սեղան հիմնադարմի կողմից տրամադրված կապի միջոցով,
—    Կազմակերպում է ընթացիկ ծնողական ժողովներ և հետևում է խմբավարների հաճախելիությանը, լրացնում է մատյան ըստ անհրաժեշտության,
—    Հետևում է խմբակի/խմբակների գույքի պահպանմանը,
—    Յուրաքանչյուր փուլի ավարտին ներկայացնում է ծրագրի ընթացքը լուսաբանող լուսանկարներ և տեսանկարահանումներ, ինչպես նաև հաշվետվություն Կլոր սեղանի կողմից նախապես տրամադրված ձևանմուշով։

Պահանջներ
—    Բարձրագույն կրթություն
—    Աշխատանքային փորձը ծրագրերի համակարգման ոլորտում պարտադիր է, առնվազն 3 տարի
—    Հաղորդակցման հմտությունները և երեխաների հետ աշխատանքային փորձը  դիտարկվում է առավելություն

Ուղարկի՛ր ինքնակենսագրությունը, հավաստագրեր, դիպլոմի պատճենը և վկայականներ info@roundtable-act.am հասցեին մինչև հոկտեմբերի 26-ը: Նամակի վերնագրում գրել «Ծրագրի համակարգող Շիրակի մարզում»։