Բիզնես խորհրդատուի մրցույթի հրավեր

Բիզնես խորհրդատուի մրցույթի հրավեր

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որն ուղղված է պատերազմից տուժած, երիտասարդ ու միջին տարիքի (20-60 տարեկան) գործազուրկ անձանց նորարար գաղափարների կյանքի կոչմանն ու կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը։ Ծրագիրը իրականացվում է Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Արարատ մարզերում։

Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է փորձառու բիզնես խորհրդատուի, ով հիմնադրամի շահառու հանդիսացող խմբերի համար կմշակի գործնական և կիրառելի ինքնազբաղվածության դասընթացի մոդուլ, կանցկացնի վերապատրաստում՝ հիմնադրամի և գործընկեր կառույցների մոտ 5-10 աշխատակիցների համար (ToT), ինչպես նաև կաջակցի մոդուլի իրագործմանը շահառուների կարողությունների զարգացման գործընթացում։


Պարտականություններ


— Մշակել ինքնազբաղվածության դասընթացի մոդուլ, ներառյալ՝
 

·         Դասընթացի կառուցվածք՝ թեմաներ, պլան, ժամանակացույց

·         Ուսուցողական նյութեր և գործնական վարժություններ

·         թեստեր, հարցաթերթիկներ


— Իրականացնել վերապատրաստման դասընթաց (ToT) հիմնադրամի և գործընկեր կառույցների անձնակազմի համար՝ մոդուլի հիման վրա։


— Կատարել սուպերվիզիոն և խորհրդատվական այցեր (այցելությունների քանակը քննարկման ենթակա է) ծրագրի թիրախային բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության գործընկերներին դասընթացի ընթացքում աջակցման և դասընթացների որակի վերահսկման նպատակով։

 

Աշխատանքի ժամկետ
Սեպտեմբեր 2025թ
․ – Մայիս 2026թ․

 

Անհրաժեշտ որակավորումներ
— Բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն
— Նմանատիպ մոդուլների մշակման փորձ (մեկ օրինակ կցելը ցանկալի է)
— Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես բիզնես խորհրդատու կամ դասընթացավար

— Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես վերապատրաստող (TOT դասընթացավար)
— Թիմային վերապատրաստման և սուպերվիզիոն աջակցության փորձ
— Հաղորդակցման, համակարգման և ճկուն աշխատանքի հմտություններ

Դիմելու կարգը
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչեւ ս.թ. 2025 թվականի օգոստոսի 15-ը, ժամը 17:00 ներկայացնել տեխնիկական առաջարկ՝ ներառյալ դասընթացի նախնական պլանը, ֆինանսական առաջարկություն, ինքնակենսագրական (CV
) info.roundtable.armenia@gmail.com  էլեկտրոնային հասցեով: Վերոնշյալ կետերից մեկի բացակայության դեպքում առաջարկը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։