Բիզնես խորհրդատուի ընտրության մրցույթ

Բիզնես խորհրդատուի ընտրության մրցույթ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած ընտանիքներին աջակցության   ծրագրերի շրջանակներում հայտարարում է բիզնեսի խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Ծրագրի նկարագիր

Ծրագրի նպատակն է աջակցել առնվազն 70 ընտանիքների բիզնես գաղափարները կյանքի կոչելու և իրենց եկամուտը բարձրացնելու: Ծրագրի շահառու են համարվում Արցախից 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվածները, 2020-2023թթ. պատերազմից տուժած ընտանիքները, ովքեր ունեն զոհված, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամության արդյունքում անաշխատունակ դարձած տան անդամներ:

 

Բիզնես խորհրդատուի աշխատանքի շրջանակը

—       Ծրագրին հետաքրքրություն ցուցաբերած անհատների հետ անցկացնել խմբային քոուչինգային հանդիպումներ:

—       Անցկացնել ձեռնարկատիրական կրթության դասընթացներ՝ համաձայն մշակված ուսումնական պլանի և մեթոդաբանության:

—       Աջակցել դասընթացի մասնակցի կողմից իր գործունեության համար բիզնես ծրագրի կազմմանը:  Բիզնես խորհրդատուն պատասխանատվություն է կրում մշակված բիզնես ծրագրերի ավարտուն տեսքի և բովանդակության համար:

—       Տրամադրել խորհրդատվություն և անցկացնել անհատական քոուչինգային հանդիպումներ ֆինանսավորում ստացած բիզնես ծրագրերին:

—       Աջակցել շահառուների` ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը:

 

Գործունեության իրականացման վայր և ժամանակացույց

Բիզնես խորհրդատուն անցկացնելու է իր դասընթացները, խորհրդատվությունը, հանդիպումները Հայաստանի Հանրապետության 3 մարզերում՝ Արարատ, Գեղարքունիք, Սյունիք: Ծրագրի տևողությունն է ս.թ. մարտի 01-ից դեկտեմբերի 25-ը:

 

Պահանջվող հմտությունները

—       Բուհական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որորտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում),

—       Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ,

—       Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 3 տարի),

—       Թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ,

—       Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր),

—       Համակարգչային ծրագրերից օգտվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:

 Դիմումի ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կարող են մինչեւ ս.թ. 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել տեխնիկական առաջարկ՝ ներառյալ դասընթացի նախնական մոդուլը, մոտիվացիոն նամակ, ֆինանսական առաջարկություն, կենսագրական թերթիկ (CV) info@roundtable-act.am և  info.roundtable.armenia@gmail.com  և էլեկտրոնային հասցեներով: