Արտադպրոցական խմբակների համակարգողների և դասընթացավարի հայտարարություն
Արտադպրոցական խմբակների համակարգողի մրցույթի հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում է մրցույթ արտադպրոցական խմբակների գործունեության համակարգողի թափուր պաշտոնի համար՝ ՀԿՍ կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հետևյալ համայնքներում
● Արարատի մարզ – Սիս, Երասխ, Պարույր Սևակ, Զանգակատուն
● Լոռու մարզ – Սպիտակ, Շահումյան
● Տավուշի մարզ – Դիտավան և Գանձաքար
● Գեղարքունիքի մարզ – Վարդենիսի խոշորացված համայնքի Գեղամասար, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք և Մաքենիս բնակավայրեր
● Շիրակի մարզ- Բավրա
Նախատեսվում է ընտրել մեկական համակարգող յուրաքանչյուր մարզի համար, ով կհամակարգի դասընթացները` նշված բնակավայրերում։ Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս՝ ս/թ սեպտեմբերից-դեկտեմբեր։
Պարտականություններ
● Ամսական առնվազն երկու անգամ ներկա գտնվել խմբակների դասընթացներին՝ գործընթացը տեղում դիտարկելու նպատակով
● Մշտական կապ ապահովել ծնողների հետ՝ Viber/Whatsup խմբերի միջոցով
● Համագործակցել դասընթացավարների հետ՝ գյուղերում խմբակների գրաֆիկը և ժամերը կազմելու ու տեղական պայմանների հետ համաձայնեցնելու համար
● Անհրաժեշտության դեպքում ՀԿՍ աշխատակցի հետ միասին այցելել ծրագրի իրականացման վայրեր
● Կազմակերպել միջոցառումներ՝ պատվիրատուի հանձնարարությամբ
● Կազմակերպել ընթացիկ ծնողական ժողովներ
● Հետևել ՀԿՍ կողմից նվիրաբերած գույքի պահպանությանը և օգտագործմանը։
● Խմբակների գործունեության բացթողումների կամ խնդիրների մասին պարբերաբար տեղեկացնել հիմնադրամին
● Ծրագրի ընթացքի մասին խմբակի գործունեթյան վերաբերյալ ներկայացնել լուսանկարներ և տեսանյութեր՝ ՀԿՍ կայքի և սոց․ցանցերում տեսանելիությունն ապահովելու համար։
Պահանջները
● Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (նախընտրելի՝ մանկավարժության, արվեստի կամ սոցիալական ոլորտում)
● Առնվազն 1 տարվա փորձ՝ կրթական կամ համայնքային նախաձեռնություններում
● Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
Դիմելու կարգը
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և դիպլոմի ու հավաստագրերի պատճենները հետևյալ հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ օգոստոսի 1-ը, ժամը` 17։00։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025թ. սեպտեմբերի 1 -ից։
Նամակի վերնագրում նշեք՝ «Խմբակների համակարգող»։
- Նկարչության խմբակի դասընթացավարների մրցույթի հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է նկարչության ոլորտի մասնագետների՝ իրականացնելու նկարչական խմբակների դասընթացներ հետևյալ համայնքներում․
- Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրում
- Արարատի մարզի Երասխ բնակավայրում
- Շիրակի մարզի Բավրա բնակավայրում
- Տավուշի մարզի Գանձաքար համայնքում
Նախատեսվում է ընտրել մեկական դասընթացավար յուրաքանչյուր մարզի համար, ով կնախաձեռնի և կիրականացնի դասընթացները՝ նշված բնակավայրերում։ Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս՝ ս/թ սեպտեմբերից-դեկտեմբեր։
Պարտականություններ
● Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5 —2 ժամ տևողությամբ)` ըստ ԿԳՄՍ կողմից հաստատված ուսումնական ծրագրի:
● Խմբերի բաշխումը և ժամանակացույցի կազմումը կազմակերպում է դասընթացավարը՝ ըստ բնակավայրերի։
● Տրանսպորտի հարցերը դասընթացավարը կազմակերպում է ինքնուրույն (տրանսպորտի ծախսերը փոխհատուցվում են հիմնադրամի կողմից)։
● Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին պարապմունքների ընթացքի, հաճախելիության, խնդիրների և առաջարկությունների մասին։
● Հետևել ՀԿՍ կողմից նվիրաբերած գույքի պահպանությանը և օգտագործմանը։
● Կազմակերպել ստեղծագործական ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ երեխաների աշխատանքներով։
Պահանջներ
● Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն գեղարվեստի կամ նկարչության ոլորտում։
● Առնվազն 1 տարվա դասավանդման աշխատանքային փորձ երեխաների հետ (պարտադիր)։
Դիմելու կարգ
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, վկայականների կամ հավաստագրերի պատճենները ` gayane.makaryan@roundtable-act.am էլ. հասցեին 2025 թ օգոստոսի 1-ը, ժամը` 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025թ. սեպտեմբերի 1-ից։ ամիսից։
Նամակի վերնագրում նշեք՝ «Նկարչության դասընթացավար»։
- Պարի խմբակի դասընթացավարի մրցույթի հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է պարուսույցների՝ անցկացնելու ազգային պարի դասընթացներ հետևյալ մարզերում՝
1. Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Գեղամասար, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Մաքենիս համայնքներում։ Նախատեսվում է ընտրել երկու պարուսույց, ովքեր կիրականացնեն դասընթացները նշված վեց բնակավայրերում։
2. Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում։ Նախատեսվում է ընտրել մեկ պարուսույց։
3. Տավուշի մարզի Դիտավան համայնքում։ Նախատեսվում է ընտրել մեկ պարուսույց։
Պարտականություններ
● Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)։
● Խմբերի բաշխումը կազմակերպում է պարուսույցը՝ ըստ նշված բնակավայրերի։
● Տրանսպորտի հարցերն ապահովել ինքնուրույն (տրանսպորտի ծախսերը փոխհատուցվում են ՀԿՍ հիմնադրամի կողմից)։
● Պարապմունքների ընթացքի, երեխաների հաճախելիության, առաջացած խնդիրների ու առաջարկությունների վերաբերյալ պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին։
● Հետևել ՀԿՍ կողմից նվիրաբերած գույքի պահպանությանը և օգտագործմանը։
● Կազմակերպել միջոցառումներ և ելույթներ երեխաների մասնակցությամբ։
Պահանջներ
● Բարձրագույն կրթություն պարարվեստի ոլորտում։
● Առնվազն 1 տարվա դասավանդման փորձ (պարտադիր)։
● Հաղորդակցման և երեխաների հետ աշխատանքի հմտություններ (դիտարկվում են որպես առավելություն)։
Դիմելու կարգ
Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, վկայականների կամ հավաստագրերի պատճենները gayane.makaryan@roundtable-act.am էլ․ հասցեին՝ մինչև 2025 թ օգոստոսի 1-ը, ժամը` 17։00 ։ Դասընթացները կսկսեն ս/թ սեպտեմբերի 1- ամսից։
Նամակի վերնագրում նշել՝ «Պարուսույց»։
- Երգչախմբի դասընթացավարի մրցույթի հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է երաժշտության ոլորտի մասնագետների՝ իրականացնելու արտադպրոցական երգչախմբային խմբակ Արարատի մարզ Սիս համայնքներում։
Պարտականություններ
● Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)
● Ընտրել երգացանկ՝ հաշվի առնելով երեխաների տարիքը, կարողությունները և ազգային-մշակութային ուղղվածությունը
● Զարգացնել երեխաների վոկալ կարողությունները, լսողությունը, ռիթմի զգացողությունը և բեմական պահվածքը
● Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, ընթացքի և խնդիրների վերաբերյալ
● Մասնակցել երեխաների մասնակցությամբ համերգների, ելույթների կամ համայնքային միջոցառումների կազմակերպմանը
● Հետևել դասավանդման նյութերի և երաժշտական պարագաների պահպանությանը
Պահանջներ
● Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն երաժշտության/վոկալ արվեստի ոլորտում
● Առնվազն 1 տարվա դասավանդման կամ երգչախմբի ղեկավարելու փորձ (պարտադիր)
● Համագործակցելու, ոգեշնչելու և ստեղծագործաբար աշխատելու հմտություններ
Դիմելու կարգ
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝
gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. 2025 թ օգոստոսի 1-ը, ժամը` 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025թ. սեպտեմբերի 1-ից։
Նամակի վերնագրում նշեք՝ «Երգչախմբի դասընթացավար»։
- Սպորտի խմբակի՝ կառատեի և ֆուտբոլի դասընթացավարների մրցույթի հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է սպորտի ոլորտի մասնագետների՝ իրականացնելու արտադպրոցական սպորտային խմբակներ հետևյալ բնակավայրերում․
● Արարատի մարզում ֆուտբոլի խմբակ –Զանգակատուն համայնք
● Լոռու մարզում կառատեի խմբակ, Սպիտակ համայնք
Նախատեսվում է ընտրել մեկական դասընթացավար յուրաքանչյուր խմբակի համար, որոնք կիրականացնեն մարզական պարապմունքներ համապատասխան համայնքներում։
Պարտականություններ
● Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)
● Զարգացնել երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը՝ օգտագործելով խաղային, մարզական և թիմային վարժանքներ
● Համագործակցել ծնողների և ծրագրի համակարգողի հետ՝ գործընթացի համակարգման նպատակով
● Հետևել անվտանգության կանոնների պահպանմանը պարապմունքների ընթացքում
● Պարապմունքների մասին պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, առաջացած խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ
● Մասնակցել երեխաների մասնակցությամբ նախատեսվող սպորտային միջոցառումների, և մրցումների կազմակերպմանը
● Հետևել ՀԿՍ աջակցությամբ տրամադրված մարզագույքի և օգտագործվող պարագաների պահպանությանը
Պահանջներ
● Մասնագիտական կրթություն սպորտի՝ ֆուտբոլի և կառատեի և հարակից ոլորտներու
● Առնվազն 1 տարվա մանկավարժական կամ մարզչական փորձ երեխաների հետ (պարտադիր)
● Պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, նախաձեռնողականություն
Դիմելու կարգ
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝
gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ օգոստոսի 1-ը, ժամը` 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025թ. սեպտեմբերի 1-ից։
Նամակի վերնագրում նշեք՝ «Սպորտի խմբակի դասընթացավար»։
- Դաշնակահարի / Կիթառահարի դասընթացավարի մրցույթ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է երաժշտության ոլորտի մասնագետների համագործակցության՝ Արարատի մարզի Սիս համայնքներում գործող արտադպրոցական երաժշտական խմբակի համար:
Պարտականություններ՝
● Կազմակերպել շաբաթական 2 պարապմունք՝ 6-17 տարեկան երեխաների համար (յուրաքանչյուր պարապմունքը՝ 1,5-2 ժամ տևողությամբ)
● Ուսուցանել դաշնամուրի և կիթառի հիմնական տեխնիկաներ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկություններն ու կարողությունները
● Զարգացնել երեխաների երաժշտական ունակությունները՝ ներառյալ լսողությունը, ռիթմի զգացողությունը և կատարողական կարողությունները
● Աջակցել խմբակային ներկայացումների և համերգների կազմակերպմանը
● Պարբերաբար զեկուցել ծրագրի համակարգողին՝ հաճախելիության, պարապմունքների ընթացքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ
● Հետևել գործիքների և ուսումնական նյութերի պատշաճ պահպանությանը
Պահանջներ՝
● Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն Դաշնամուր և կիթառի ոլորտում
● Առնվազն 1 տարվա մանկավարժական փորձ կամ խմբակի/հատուկ դասընթացի անցկացման փորձ
● Պատասխանատվություն, համագործակցության և երեխաների հետ աշխատելու հմտություններ
Դիմելու կարգ՝
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, ինչպես նաև դիպլոմի, հավաստագրերի կամ մասնագիտական վկայականների պատճենները հետևյալ էլ. հասցեին՝ gayane.makaryan@roundtable-act.am՝ մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը, ժամը` 17։00։ Դասընթացները նախատեսվում է սկսել 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Դաշնամուրի / Կիթառի դասընթացավար»