Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ՝ հիմնադրամի 2022թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների և 2023- 2025թթ ծրագրի հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով:

Մրցույթին մասնակցելու համար հայտեր կարող եք ներկայացնել մինչև 2022 թ-ի դեկտեմբերի 7-ը՝ info@roundtable-act.am էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։

Մրցութային առաջարկները գնահատվելու են հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝

• ՀՀ-ում ճանաչվածության աստիճան, հեղինակություն և միջազգային ճանաչում
• առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ՝ ներառյալ հիմնադրամներում աուդիտի անցկացման փորձը,
•աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ, (CV-ներ, որակավորման համապատասխան սերտիֆիկատների պատճեններ)
• աուդիտի իրականացման մեթոդներ
• աուդիտորական ծառայության արժեք

Աուդիտի աշխատանքները պարունակում են՝

• 2022թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների՝ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների պահանջներին համապատասխան «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը, հայերեն և անգլերեն լեզուներով, որոնք պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը,
• 2023, 2024, 2025թթ-ի առաջին և երկրորդ կիսամյակների Հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվությունների «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը՝ անգլերենով, որոնք պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու կիսամյակին հաջորդող երրորդ ամսվա 22-ը:

Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիր կկնքվի մինչև 2022թ. դեկտեմբերի 15-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`հիմնադրամի գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանին, հեռ․՝ 091 544 223, էլ հասցե՝ elmira.madoyan@roundtable-act.am։

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ
ՀՀ 1101, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հեռախոս` +374(10) 517 196
Էլ. Փոստ`info@roundtable-act.am
Ինտերնետային կայք՝ www.roundtable-act.am