Բիզնես խորհրդատուի տեխնիկական առաջադրանք
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (այսուհետ՝ ՀԿՍ) «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հայտարարում է բիզնեսի խորհրդատուի ընտրության մրցույթ:
1. Ծրագրի նկարագիր
Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմից տուժած առնվազն 50 ընտանիքներին բիզնես գաղափարները կյանքի կոչելու և իրենց եկամուտը բարձրացնելու: Ծրագրի շահառու են համարվում 2020-2022թթ. պատերազմից տուժած ընտանիքները, ովքեր ունեն զոհված, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամության արդյունքում անաշխատունակ դարձած տան անդամներ, բազմանդամ ընտանիքները, միայնակ մայրերը, տեղահանվածները:
Ծրագրով նախատեսված է՝
— Ծրագրի շահառուների բացահայտում և ընտրություն։ Շահառուների մասին տեղեկատվության ստացում, տնային այցելություններ, կարիքների մասնակցային հրատապ գնահատում:
— Միջամտության պլանավորում։ Ծրագիրն իրականացնող խումբը կօգնի ընտանիքին կոնկրետացնել իրենց հատուկ կարիքները, առաջնահերթությունները՝ ելնելով իրենց կարողություններից, հետաքրքրություններիից, փորձից և այլ գործոններից: Պլանը կներառի նաև բիզնեսի ստեղծման/ընդլայնման համար անհրաժեշտ հաշվարկները, գործունեության ժամկետները և մոնիթորինգը: Ծրագիրը կցվելու է նվիրատվության համաձայնագրին, յուրաքանչյուր ընտանիքի հետ պայմանագիր կկնքվի օգնության ստացման համար:
— Կարողությունների զարգացում։ Ընտրված ընտանիքներին կտրամադրվեն ուսուցման հնարավորություններ ձեռնարկատիրության, հաշվապահական հաշվառման հիմունքների, բիզնեսի գրանցման, հարկման, օրենքի պահանջների, արտադրանքի մշակման, և աշխատանքի ընթացքում խորհրդատվություն, որտեղ տեղին է և ըստ անհրաժեշտության։
— Բիզնես գաղափարներին փոքրածավալ դրամաշնորհային աջակցության տրամադրում։ Սա այն շեմն է, որը կարող է տատանվել և ավելի քիչ լինել նախատեսվածից, քանի որ ֆինանսավորումը կտրամադրվի բիզնեսի գաղափարի և դրա արժեքի/ծախսերի մանրակրկիտ հաշվարկների հիման վրա:
2. Բիզնես խորհրդատուի աշխատանքի շրջանակը
— Ծրագրի պատասխանատուի հետ այցելել շահառու ընտանիքներին՝ մասնակցելով կարիքի գնահատմանը,
— Մասնակցել ընտրված շահառուների հետ բիզնես ծրագրերի վերաբերյալ կողմոնորշիչ հանդիպմանը, աջակցել ծրագրի պատասխանատուին շահառուների ծրագրերի ընտրությանը, գնահատմանը, շահառուների բիզնես ծրագրերի մշակմանը, ապահովել շահառուների հետ հետադարձ կապը,
— Իրականացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ ընտրված շահառուների համար՝ համաձայն մշակված ուսումնական պլանի և մեթոդաբանության,
— Կատարել շուկայի ուսումնասիրություն և գնահարցումներ բիզնես առաջարկները իրագործելու համար,
— Իրականացնել վերահսկման գործողություններ և աջակցել շահառուների ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը,
— Մասնակցել Ծրագրի կողմից կազմակերպվելիք քննարկումներին ։ Քննարկումների բովանդակությունը և ընտրված թեմաները կորոշվեն՝ ելնելով շահառուների կարիքներից և պահանջներից. այն կարող է ներառել հարկման, բիզնեսի ընդլայնման և շուկայավարման խնդիրների, կոնկրետ բիզնես տեսակի խնդիրների և այլնի մասին տեղեկություն:
3. Գործունեության իրականացման վայր և ժամանակացույց
Բիզնես խորհրդատուն անցկացնելու է իր խորհրդատվությունը Հայաստանի Հանրապետության 3-4 մարզերում (նախնական ՝Արարատ, Գեղարքունիք, Սյունիք):
Ծրագրի տևողությունն է 2023թ. հունվարից դեկտեմբեր:
4. Պահանջվող հմտությունները
— Բուհական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որորտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում),
— Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)
— Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 1 տարի).
— Աղքատ/ծայրահեղ աղքատ մարդկանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)
— Թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ
— Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր)
— Համակարգչային ծրագրերից օգտնեվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:
5. Դիմումի ընթացակարգ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ, ֆինանսական առաջարկություն, կենսագրական թերթիկ (CV) info@roundtable-act.am էլեկտրոնային հասցեով: