Շարունակվում է Տավուշի մարզում մեկնարկած երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը

Շարունակվում է Տավուշի մարզում մեկնարկած երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ուրախությամբ տեղեկացնում է, որ շարունակվում է Տավուշի մարզում մեկնարկած երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը` սկսելով լայնածավալ գործունեություն այս անգամ Լոռու և Շիրակի մարզերում:

1

Ծրագրի նպատակն է երիտասարդական նախաձեռնությունների և համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանումը: Երիտասարդների համար կազմակերպվելու են մի շարք հանդիպումներ և քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Առաջնորդություն», «Թիմային աշխատանք», «Համացանցային անվտանգություն», «Ծրագրերի մշակում և իրականացում» և այլն։ Երիտասարդները կարող են հանդես գալ համայնքային խնդիրների վերաբերյալ իրազեկման և լուծման ծրագիր-առաջարկներով։ Լավագույնների իրականացման համար կտրամադրվի աջակցություն։

2

Ծրագրին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդները։

3

Ծրագրին մասնակցելու, ընթացակարգի վերաբերյալ հետագա տեղեկագրեր և մանրամասներ ստանալու համար գրանցվեք հետևյալ հղմամբ: