Հանդիպում երիտասարդների հետ Ստեփանավանում
Սիրելի Երիտասարդ, տեղեկացնում ենք, որ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը մեկնարկում է «Քաղաքացիական կրթությունը Լոռու մարզում» ծրագրի 2024 թ․-ի նոր փուլը՝ ի նպաստ երիտասարդական նախաձեռնությունների և համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման:
Այդ կապակցությամբ, Արժանապատիվ Տ․ Մամբրե քահանա Ոսկանյանի օրհնությամբ և ք. Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել համակարգող հանդիպում Ստեփանավան քաղաքում՝ ՀԿՍ ներկայացուցիչների կողմից ծրագրի ներկայացման և երիտասարդներին հուզող հարցերի հստակեցման նպատակով։
Հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 26-ին, ժամը՝ 14։00-ին: Հասցեն՝ ք․ Ստեփանավան, Սոս Սարգսյանի փ․ 1, համայնքապետարանի շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճ։
Ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով հետևյալ էլեկտրոնային ձևաթերթիկը (վերջնաժամկետը՝ 25-ը ապրիլի, ժամը՝ 18։00)։