Նկարչության ուսուցչի ընտրության հայտարարություն Վարդենիսում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է նկարչության ուսուցիչ՝ Վարդենիս համայնքի բնակավայրերում նկարչության խմբակներ վարելու համար։ Եթե սիրում եք ստեղծագործել երեխաների հետ, կրեատիվ եք, ունեցել եք խմբեր, նորարար եք և ակտիվ, ապա մեր թիմը ողջունում է ձեզ։
Պարտականություններ
— Նկարչության պարապմունքները/խմբակները կազմակերպում են շաբաթը 2 անգամ՝ 1,5-2 ժամ տևողությամբ՝ Վարդենիս համայնքի Նորակերտ և Փոքր Մասրիկ բնակավայրերում 7-17 տարեկան երեխաների համար։ Բնակավայրերը կարող են փոփոխման ենթարկվել ժամանակի ընթացքում։ Խմբերի բաշխումը կատարում է ուսուցիչը,
— Կազմակերպում և լուծում է իր տրանսպորտի և այցելության հարցը նշված բնակավայրեր, ինչի համար կազմակերպությունը հոգում է տրանսպորտի ծախսը,
— Տրամադրում է տեղեկություն ծրագրի համակարգողին և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի ծրագրի պատասխանատուին՝ նկարչության խմբակի գործունեության վերաբերյալ՝ ներառյալ խնդիրները, առաջարկությունները և երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկություն,
— Կրում է պատասխանատվություն գույքի հանդեպ և վերահսկում է այն,
— Կազմակերպում է ցուցահանդեսներ երեխաների համար։
Պահանջներ
— Բարձրագույն կրթություն կերպարվեստի՝ գեղանկարչության որոլտում
— Դասավանդման փորձը պարտադիր է, առնվազն 3 տարի,
— Հաղորդակցման հմտություններ և երեխաների հետ աշխատանքային փորձը կդիտարկի որպես առավելություն:
Ուղարկի՛ր ինքնակենսագրությունն ու քո աշխատանքներից առնվազն երկուսը, կրթական պլանը, հավաստագրեր, դիպլոմի պատճենը և վկայականներ info@roundtable-act.am հասցեին՝ մինչև հունիսի 20-ը: Նամակի վերնագրում գրել «Նկարչության ուսուցիչ»։