Հրավիրում ենք ինքնազբաղվածության դասընթացի Սյունիքի մարզում

Հրավիրում ենք ինքնազբաղվածության դասընթացի Սյունիքի մարզում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և ադրբեջանական հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցության իր ծրագրի շրջանակներում, հրավիրում է Ձեզ մասնակցելու ինքնազբաղվածության հմտությունների զարգացման/փոքրածավալ եկամտաբեր ձեռներեցություն հիմնելու և կառավարելու դասընթացին։

Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի մարզում՝ մասնավորապես Գորիսում և հարակից գյուղերում 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած (զոհ, անհետ կորած. գերեվարված տան անդամ ունեցող) ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։

Ծրագրի նկարագիրը

Ծրագրում ընդգրկված անձինք հնարավորություն կունենան`
✓    մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների,
✓    կազմելու և ունենալու պատրաստի և մրցունակ բիզնես պլան,
✓    Կլոր սեղան հիմնադրամի կողմից ստանալու ֆինանսավորում և կյանքի կոչելու լավագույն բիզնես գաղափարները։

Ինչպե՞ս դիմել և մինչև ե՞րբ

Հետաքրքրված խմբերը կամ անհատները, ովքեր պատրաստ են մասնակցելու Ծրագրի բոլոր փուլերին և կյանքի կոչելով իրենց բիզնես ծրագիրը՝ դառնալ ինքնազբաղված, կարող են գրանցել իրենց տվյալները հետևյալ կերպ՝

  • Զանգահարել    ԵՀԽ    հայաստանյան    Կլոր    սեղան    հիմնադրամ    (094)    517196
    հեռախոսահամարին,
  • Լրացնել սույն  հարցաթերթը:
     
    Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2024թ. հոկտեմբերի 18-ը:

Մեկնարկի ամսաթիվ

Ծրագրի մեկնարկը կտրվի դիմումների ընդունումից 1-2 շաբաթ հետո։