Մրցույթի հրավեր

Մրցույթի հրավեր

Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է մասնագետի կամ մասնագետների խմբի՝ «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում գրքույկի կազմման և նախագծման համար։

📌 Աշխատանքի նկարագրություն

Ընտրված մասնագետները կամ մասնագետների խումբը պետք է՝

✅ Կատարի այցելություններ հիմնադրամի կողմից նախապես տրամադրված ցանկով շահառուներին և շահագրգիռ կողմերին՝ Արարատ, Գեղարքունիք և Սյունիք մարզերում,
✅ Իրականացնի հարցազրույցներ շահառուների և շահագրգիռ կողմերի հետ՝ նրանց պատմությունները և ծրագրի ազդեցության մասին տեսակետը գրառելու համար,
✅ Կատարի լուսանկարահանում և վիդեոձայնագրում,
✅ Ստեղծի գրքույկի նախագիծ, որը կներառի 50 հաջողության պատմություն (յուրաքանչյուր էջում՝ 1 պատմություն և 2 լուսանկար) և ծրագրի մասին տեղեկություն,
✅ Պատրաստի կարճ վիդեոհոլովակ ծրագրի մասին։

📍 Գործունեության վայրը – Արարատ, Գեղարքունիք և Սյունիք մարզեր։

⏳ Աշխատանքի տևողությունը – 1 ամիս

Մեկնարկը՝ ապրիլի 18-ից։

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետ – 10 ապրիլի, 2025 թ. 
🔹 Պահանջվող կարողություններ
✅ Հարցազրույց վարելու և պատմություններ կազմելու հմտություններ
✅ Ֆոտո և վիդեո նկարահանում, մոնտաժի հմտություններ
✅ Գրքույկի կառուցվածքի և ձևավորման փորձ

📩 Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված մասնագետները կամ խմբերը կարող են ուղարկել իրենց առաջարկները՝

✅ CV
✅ Նախորդ աշխատանքների նմուշներ (գրքույկներ, ֆոտոպատմություններ, տեսանյութեր)
✅ Աշխատանքային փորձի և մոտեցման նկարագրություն
✅ Ֆինանսական առաջարկ:

📧 Հայտերն ուղարկել հետևյալ հասցեին – info.roundtable.armenia@gmail.com
Վերոնշյալ կետերից մեկի բացակայության դեպքում առաջարկը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։