Փոխադրամիջոցների տրամադրման ծառայության մրցույթի հրավեր
ԵՀԽ այաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ փոխադրամիջոցների տրամադրման ծառայության ձեռքբերման նպատակով։
Ծառայությունն անհրաժեշտ է ՀՀ Գեղարքունիքի մարզի վեց համայնքւմ գործող պարի խմբակների երեխաների տեղափոխումն ապահովելու համար՝ սույն թվականի մայիսի 31-ին Երևանի «Պատանի հանդիսատեսի թատրոն»-ում կայանալիք փառատոնին մասնակցելու նպատակով։
Ծառայության պայմանները՝
Ապահովել հարմարավետ ավտոբուս ` տեղափոխելու ընդհանուր թվով 240 երեխա և 60 ուղեկցող (ընդամենը՝ 300 ուղևորներ),
Երթուղին՝ Գեղարքունիքի մարզի համայնքներ (Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ,Գեղամասար, Սոթք, Մաքենիս) → Երևան, «Պատանի հանդիսատես»-ի թատրոն → վերադարձ Գեղարքունիք:
Մեքենաները պետք է լինեն տեխնիկապես բարվոք վիճակում, ապահովված լինեն փորձառու վարորդներով և hամապատասխան ապահովագրությամբ:
Ծառայության ամսաթիվ՝
31-ը մայիսի, 2025 թ․
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1. Կազմակերպության կամ ԱՁ-ի մասին համառոտ տեղեկատվություն,
2. Տրանսպորտային միջոցների նկարագրություն և տեխնիկական վիճակի հաստատում (լիցենզիա, ապահովագրություն և այլն),
3. Գնային առաջարկ
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝
26-ը մայիսի, 2025 թ․, ժամը՝ 17:00:
Դիմումները կարող եք ուղարկել հետևյալ էլ․ հասցեներին՝ info@roundtable-act.am կամ gayane.makaryan04@gmail.com:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 010 517 197 հեռախոսահամարով: