Զանգակատանը կայացավ 44-օրյա պատերազմի երկու հերոսի հիշատակին նվիրված հուշամրցաշարը
Արարատի մարզի Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրում կայացավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Արարատի համայնքապետարանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի կազմակերպած մինի ֆուտբոլի հուշամրցաշարը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում անմահացած Հրաչիկ Թադևոսյանի և Լևոն Մարտիրոսյանի հիշատակին, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը նվիրեցին մեր ազգի պատմության էջերին։
Մրցաշարին մասնակցում էր Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող Պարույր Սևակի և Զանգակատան 12-13 տարեկանների ֆուտբոլի 2 թիմը, հրավիրված էին նաև Արարատի Վազգեն Սարգսյանի թիմը և Արարատի Արաքս թիմը՝ ֆուտբոլի մարզիչ Էդիկ Զիրոյանի գլխավորությամբ։
Մասնակիցներին ողջունեցին Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Հարություն Կարապետյանը, Արարատի սպորտ դպրոցի տնօրեն Տիգրան Արմենակյանը, Զանգակատան բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանը։
Օրվա ավարտին ամփոփվեց մրցաշարը և ներկայացվեցին հաղթող թիմերը և զբաղեցրած հորիզոնականները՝
1-ին հորիզոնական — Արարատի Վազգեն Սարգսյան թիմ,
2-րդ հորիզոնական — Պարույր Սևակի թիմ,
3- րդ հորիզոնական — Արարատի Արաքս թիմ:
Մասնակիցներից Գարիկ Մխիթարյանն արժանացավ «Լավագույն դարպասապահ», Գոռ Խաչատրյանը՝ «Լավագույն պաշտպան», Արտյոմ Դավթյանը՝ «Լավագույն կիսապաշտպան», Հրաչ Աբրահամյանը՝ «Լավագույն հարձակվող» և Արամ Խաչատրյանը՝ «Լավագույն ռմբարկու» մրցանակներին։ Մասնակիցները Կլոր սեղան հիմնադրամի կողմից ստացան գավաթներ, մեդալներ և պատվոգրեր։
Ծրագիրն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Brot für die Welt և F.A.P. կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։
«Շողակաթ» հեռուստաընկերության անդրադարձը՝
«Արարատ» հեռուստաընկերության անդրադարձը՝



























