Գործիքներ՝ Վարդենիսի շահառուներին

Գործիքներ՝ Վարդենիսի շահառուներին

«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներհոսք Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին ու կանանց տալ մասնագիտական գիտելիք և համապատասխան գործիքներ՝ աշխատանքային գործունեություն սկսելու՝ իրենց տնտեսական և սոցիալական  վիճակը բարելավելու նպատակով։ Խումբը բաղկացած էր տեղահանվածներից և կարիքավոր տեղացիներից, ինչը նպաստում է տեղահանվածների և տեղացիների ինտեգրմանն ու  փոխըմբռմանը։

 

Ծրագրի շահառուները հաջողությամբ ավարտել են կար ու ձևի  դասընթացները «Լյուսինկա» ուսումնական կենտրոնում և Կլոր սեղանից ստացել անհրաժեշտ սարքավորումներ՝ բարձրորակ  կարի և օվերլոք մեքենաներ, պրոֆեսիոնալ մկրատ և դերձակի քանոն:  Ծրագրի մասնակիցներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ACT Alliance-ի անդամ դոնոր կազմակերպություններին՝ ընդգծելով, որ նրանք ոչ միայն ձեռք են բերել աշխատաշուկայում անհրաժեշտ նոր հմտություններ, այլև նոր ընկերներ և նոր հետաքրքրություններ: 

Գործիքներ՝ Վարդենիսի շահառուներին
Գործիքներ՝ Վարդենիսի շահառուներին
Գործիքներ՝ Վարդենիսի շահառուներին