Գործիքներ՝ Վարդենիսի շահառուներին
«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներհոսք Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին ու կանանց տալ մասնագիտական գիտելիք և համապատասխան գործիքներ՝ աշխատանքային գործունեություն սկսելու՝ իրենց տնտեսական և սոցիալական վիճակը բարելավելու նպատակով։ Խումբը բաղկացած էր տեղահանվածներից և կարիքավոր տեղացիներից, ինչը նպաստում է տեղահանվածների և տեղացիների ինտեգրմանն ու փոխըմբռմանը։
Ծրագրի շահառուները հաջողությամբ ավարտել են կար ու ձևի դասընթացները «Լյուսինկա» ուսումնական կենտրոնում և Կլոր սեղանից ստացել անհրաժեշտ սարքավորումներ՝ բարձրորակ կարի և օվերլոք մեքենաներ, պրոֆեսիոնալ մկրատ և դերձակի քանոն: Ծրագրի մասնակիցներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ACT Alliance-ի անդամ դոնոր կազմակերպություններին՝ ընդգծելով, որ նրանք ոչ միայն ձեռք են բերել աշխատաշուկայում անհրաժեշտ նոր հմտություններ, այլև նոր ընկերներ և նոր հետաքրքրություններ:


