Տեղեկատվական արշավ մեդիա դաշտում` ի նպաստ ընտանեկան բարեկեցության
Ընտանիքում հավասարության, պատասխանատու հայրության և բռնության կանխարգելման վերաբերյալ ուղերձներով տեղեկատվական արշավը Հայաստանում ունեցել է ավելի քան երկու մլն դիտում սոցիալական ցանցերում։ «Իրազեկվածության բարձրացում. ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր» ծրագրի շրջանակներում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացված տեղեկատվական արշավը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի մասն է եղել։
Արշավի ընթացքում ՀԿՍ գործընկեր Հայոց Եկեղեցու ուրարակիր, աստվածաբան, բլոգեր, պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը պատրաստել է 11 կարճ տեսանյութ (ռիլ)` նվիրված ընտանիքում կնոջ և տղամարդու իրավահավասարությանը, պատասխանատու ծնողավարմանը, երեխաների դաստիարակության գործում անթույլատրելի մեթոդների կանխարգելմանը։ Տեսանյութերը տարածվել են Instagram, TikTok, Facebook, YouTube հարթակներում: Արդյունքում յուրաքանչյուր տեսանյութ գրանցել է շուրջ 200,000 և ավելի դիտում:
Այդ տեսանյութերի մեկնաբանությունների հատվածը դարձել է ակտիվ քննարկման հարթակ` նպաստելով հանրության մեջ ընտանեկան բարեկեցությանն ուղղված հարցերի շուրջ տարածված կարծրատիպերի, առկա խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, որն էլ իր հերթին կնպաստի հետագայում այս թեմաների շուրջ իրականացվող աշխատանքների վերանայմանն ու ընդլայնմանը:
«Իրազեկվածության բարձրացում. ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԵՀԽ ՀԿՍ-ն, և պարտադիր չէ որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տեսակետները:
Բռնություն երեխաների հանդեպ
Տեր եմ — հնազանդ եմ
Ֆեմինիզմի մասին
Ներսես Ավետիսյան. երեխաներ
Գարիկ Պապոյան. երեխաներ
Գրքերի տեսանյութ
Տեր Մարկոս. ամենակարևոր հարցը
Տեր Մարկոս. բռնություն
Տեր Մարկոս. երեխաներ
Առանց սիրո
Այո — ոչ