SwissPeace կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում էր՝ Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի թիմը շվեյցարական Swisspeace կազմակերպության հետազոտության թիմի ծրագրի պատասպանատու Ուրսինա Բենթելիի և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ մշակել է կոնֆլիկտի փոխակերպման վերաբերյալ ոչ-ֆորմալ կրթական ծրագիր: Ծրագրի ստեղծմանը մասնակցել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի, Իջևանում և Երևանի պետական համալսարանում ուսանող երիտասարդները, ՀԱԵ Արմավիրի թեմի Գայ գյուղի Սուրբ Նշան կենտրոնի երիտասարդները և ՀԱԵ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` կրթական, սոցիալական և երիտասարդական ծրագրեր իրականացնող հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
{gallery}Images/2018/11._November/Swiss_Peace{/gallery}
