60-ից ավելի սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում

60-ից ավելի սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում

Հանդիպում սիրիահայերի հետ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան, Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի շրջանակում` «Հալեպ» Հ/Կ հետ համատեղ նախաձեռնել է «Աջակցություն փախստականներին Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվեց «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում: «Այսօր 60-ից ավելի սիրիահայեր հրավիրվել են կենտրոն, որպեսզի մասնակցեն հանդիպմանը, որի միջոցով մենք կպարզենք նրանց նախասիրությունները, քանի որ Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել է սիրիահայերի ուսուցման նոր փուլը»,- ասաց Կլոր սեղան հիմնադրամի արագ արձագանքման ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան:

Կողմնորոշիչ հանդիպում սիրիահայերի հետ«Արտ հաուսի» մասնագետները սիրիահայերին սովորեցնելու են կար ու ձև, հագուստի մոդելավորում, սեղանի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, լեզուներ: Որպեսզի ուսուցումը լինի արդյունավետ, կազմակերպիչները հարցաշարերի միջոցով սիրիահայերից պարզելու են նրանց կարիքները, խնդիրները և ուսուցման նախասիրությունները: Հարցաթերթիկների տեղեկության մշակումից հետո կազմավորվելու են համապատասխան խմբերը: Այդպիսով` Կլոր սեղան հիմնադրամը որոշ չափով կփորձի մեղմել սիրիահայերի սոցիալական վիճակը և տալ նրանց հնարավորություն` մնալու և աշխատելու Հայաստանում` նոր արժեքներ ստեղծելու հայրենի հողի վրա:

Սիրիահայ Սոսի ԹաչփյանըԴասընթացին մասնակցելու համար «Արտ հաուս» կենտրոն եկած Սոսի Թոփչյանն ընտանիքով եկել է Հալեպից: Չնայած` Սիրիայում հիմնականում զբաղվել է տնային գործերով, Հայաստանում որոշել է ձեռք բերել խոհարարի հմտություններ և աշխատելով` օգնել ամուսնուն: «Մենք եկել ենք, որպեսզի այստեղ` մեր հայրենիքում ապրենք: Հալեպում միայն ամուսինս էր աշխատում, և դա մեզ բավարար էր: Իսկ այստեղ ամուսինս էլ դեռ աշխատանք չի գտել»,- ասում է Սոսին:

DSC 0979Դասընթացի ֆինանսավորումն իրականացվելու է միջեկեղեցական միջազգային “ACT Alliance” («Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք) կազմակերպության անդամ 2 եկեղեցիների տրամադրած դրամաշնորհի միջոցով: Ալլա Սարգսիսովան տեղեկացրեց, որ նույն դրամաշնորհի միջոցով շուտով մեկնարկելու է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի ընթացքում հոգեբանները «Հալեպ» Հ/Կ-ում աշխատելու է մեծահասակների և երեխաների խմբերի հետ` առանձին:

60-ից ավելի սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում
60-ից ավելի սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում
60-ից ավելի սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում
60-ից ավելի սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում