Ֆուտբոլի և նկարչության խմբակներ կբացվեն Զանգակատուն և Պարույր Սևակ համայնքներում
ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի ծրագրային թիմն Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանի հետ այցելեց Արարատի մարզ՝ Պարույր Սևակ, Զանգակատուն և Երասխ բնակավայրեր հանդիպում ունենալու համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրենների ու բնակիչների հետ։
Ծնողներին ներկայացվեցին նախատեսվող արտադպրոցական խմբակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ և պայմանները։ Թիմը ծանոթացավ դաշտերին և դահլիճին, որտեղ կազմակերպվելու են ֆուտբոլի և նկարչական խմբակները։ Այցելություններին ներկա էի նաև ֆուտբոլի մարզիչ Էդիկ Զիրոյանը և նկարիչ Արմեն Ադամյանը։
Նախատեսվում է Զանգակատնում և Պարույր Սևակում մեկնարկ տալ ֆուտբոլի պարապմունքները, իսկ Երասխում՝ նկարչական խմբակը։ Նախնական տվյալներով այդ երկու խմբակի համար արդեն կա 100-ից ավել գրանցված երեխա։








