Սիրիահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը

Սիրիահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը

IMG 937125 սիրիահայ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում ուղևորվեց դեպի Ամբերդի ամրոց, ինչպես նաև այցելեց Բյուրականի աստղադիտարանի թանգարանը: Այս կրթական ծրագրի նպատակն էր ծանոթացնել Սիրիայից տեղահանված երիտասարդներին հայաստանյան կարևոր հոգևոր և գիտական կենտրոններին:

Ուղևորության առաջին կանգառն էր Բյուրականի աստղադիտարանի թանգարանը, որը հիմնել էր Վիկտոր Համբարձումյանը: Մասնակիցներն այցելեցին հայտնի ակադեմիկոսի տուն-թանգարանը, տեղեկացան նրա գործունեության և ժամանակակից աստղագիտության ոլորտում նրա ներդրումների մասին:

Ճանապարհորդության երկրորդ կեսին սիրիահայ երիտասարդները այցելեցին Հայաստանի ամենահին ամրոցներից մեկը` Ամբերդի բերդը: Մասնակիցներն իմացան յոթերորդ դարում կառուցված բերդի մասին, որի անունը թարգմանաբար նշանակում է «ամպի բարձրության բերդ»:

IMG 9360«Սա իսկապես անմոռանալի վայր է,» — ասաց մասնակիցներից մեկը. «Մենք շատ ուրախ ենք, որ Կլոր սեղան հիմնադիրամի և Հալեպ ԿՀ-ի շնորհիվ այս կրթական ծրագրի շրջանակներում հնարավորություն ենք ստացել բացահայտելու Հայաստանը»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Հալեպ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ:

{gallery}Images/2018/07._July/Amberd{/gallery}

Սիրիահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը
Սիրիահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը