Սաղմոսավանում և Աշտարակում շարունակվում են մասնագիտական դասընթացները կանանց համար

Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալ-կրթական կենտրոններում արդեն երկրորդ տարին է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ շարունակվում են կարի ու ձևի և վարսահարդարման մասնագիտական դասընթացները կանանց համար։ 

Մասնագիտական հմտությունների ուսուցման նպատակը կանանց հզորացումն է, համայնքային կյանքին լիարժեք ինտեգրումը, կայացումը որպես անհատ, մասնագետ, որը կարող է օգտագործել սեփական ներուժը և բարելավել իր ընտանիքի տնտեսական վիճակը: 

2024թ․ նախատեսվում է Աշտարակում զարգացնել 50 կնոջ մասնագիտական կարողությունները և հմտությունները (25 վարսահարդար և 25 դերձակ), իսկ Սաղմոսավան գյուղում մասնագիտական վարսահարդարման դասերին կմասնակցի 25 կին։ 

Մեծ պահանջարկ ունեցող այս հմտությունների ձեռք բերման շնորհիվ կանայք հնարավորություն կունենան գտնել աշխատանք, հիմնել սեփական բիզնես կամ զբաղվել տնայնագործությամբ: 

Այս տարի ծրագրին մասնակիցների մեծ մասն Արցախից բռնի տեղահանված կանայք են։ Դասերի ավարտին նրանք մեկ ամիս կմասնակցեն արտադրական պրակտիկայի, որից հետո կստանան վկայական, նաև մասնագիտական գործիքներ աշխատելու համար։ 