Պլանշետներ՝ Ենոքավանի և Լուսահովտի դպրոցներին
Ենոքավանի դպրոցը ժպիտներով լեցուն էր` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Ենոքավանի և Լուսահովիտ գյուղերի դպրոցներին նվեր էր բերել 21 պլանշետ։ Ծրագիրն արդեն երկրորդ անգամ էր իրականացվում։ Պլանշետները նախատեսված են դպրոցի ինֆորմատիկայի դասարաններին: Հեռավար կրթությանը կրկին անցնելու դեպքում Կլոր սեղան հիմնադրամը նոր պլանշետներ կտրամադրի կարիքավոր աշակերտներին։

Ենոքավանի դպրոցի տնօրեն Աշոտ Ղազարյանը, ուսուցչական անձնակազմը, ծնողները և աշակերտները շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին՝ կրթությանն աջակցելու համար։ Լուսահովիտի դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանը նույնպես շնորհակություն հայտնեց Կլոր սեղան հիմնադրամի նաև իրենց դպրոցը ծրագրում ներառելու համար։ Միջոցառման ժամանակ Կենգուրու մրցույթում պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած դպրոցականները ստացան իրենց մրցանակները։
Պլանշետների տրամադրումն իրականացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Fondation Armenia հիմնադրամի համագործակցության շրջանակում:
{gallery}Images/2020/08.August/Yenokavan-Tablets{/gallery}

