«Նոր ճանապարհ պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի մասնակիցների վկայագրերի հանձնման միջոցառում

«Նոր ճանապարհ պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի մասնակիցների վկայագրերի հանձնման միջոցառում

44-օրյա պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ մասնագիտական վերապատրաստում է անցել

1-Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22

Հունիսի 21-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Նոր Ճանապարհ» ծրագրի մասնակիցների վկայագրերի հանձնումը։ «Նոր Ճանապարհ» ծրագիրը մեկնարկել է 2021թ․ դեկտեմբերից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Նպատակն էր 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտություն և լուծել զբաղվածության խնդիրը, ինչպես նաև դառնալ ֆինանսապես կայուն ու անկախ:

 2_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22
Մասնագիտական վերապատրաստման դասընթացների կայուն ընթացքը, վերահսկումը ու հետևողականությունն իրականացրել է Արտ Հաուս ուսումնական կենտրոնը։ Ծրագրի շնորհիվ պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ ընդգրկվել է մասնագիտական վերապատրաստման 17 դասընթացում: Դասընթացների 25-ից ավելի մասնակից արդեն գտել է աշխատանք, կամ ինքնազբաղված է։

 3_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22
Մասնակիցներին ողջունեց և իր օրհնության խոսքը փոխանցեց Կոտայքի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու արդյունքներին։

4_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22

Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց 6-ամսյա ծրագրի ընթացքը և արդյունքները։ Միջոցառմանը ողջունեցին նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը և Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հարությունյանը։

4_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան իրենց վկայագրերը։

5_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22
Երեկոյան Արսեն և Արթուր Սաֆարյան եղբայրները մասնակիցների համար ներկայացրեցին համերգային ծրագիր՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին:

289701785 1768197000200183 6007923789006830233 n

6_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22

***
Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին Gateway Industry հիմնադրամի հովանավորությամբ։
Կազմակերպության հիմնական նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը՝ ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, սատարել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց, իրականացնել համայնքային զարգացման, առողջապահական և կրթամշակութային ծրագրեր։

7_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ։ Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին: Սերտորեն համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին:
Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝

• համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա
• կարողությունների զարգացում
• արտակարգ իրավիճակներ:

8_Training for_44-day_war-suffered-families_Press_release_WCC_ART_Gatweway_Art_House-23-06-22

Արտ Հաուս ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2009 թ-ին՝ հետևելով մեկ նպատակի. տալ լիարժեք մասնագիտական ոչ ֆորմալ կրթություն,
գիտելիք և հմտություն, որի շնորհիվ ուսանողներից յուրաքանչյուրը մրցունակ կլինի աշխատաշուկայում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Ուսուցումն
իրականացնում են բարձրակարգ մասնագետ – դասընթացավարներ, որոնք իրենց տարիների աշխատանքային փորձով, գիտելիքներով և հմտությամբ առաջատարն են
Հայաստանում և նվիրյալը իրենց գործի: Արտ Հաուս ուսումնական կենտրոնը համագործակցում ինչպես տեղեկան, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։

{gallery}Images/2022/06_June/Artsakh_training{/gallery}