Նոր համակարգչային կենտրոն Գյումրիում

Գյումրու «Շող» կենտրոնի պաշտոնական բացումն իրականացվեց 2018 թ-ի մայիսի 16-ին: Հայաստանյան Կլոր սեղան հինադրամը հերթական համակարգչային կենտրոնը 16 համակարգիչներով նվիրեց կենտրոնի սաներին: «Շող»-ը ոչ միայն գիտելիքը ուսուցիչների միջոցով փոխանցելու մոդել է, այլ նաև մի վայր է, որտեղ երեխաները ծանոթանում են կյանքի իրական, ազնիվ քրիստոնեական արժեքների հետ, սովորում են դրանք գնահատել և կիրառել:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ)՝ Գյումրու «Շող» ցերեկային կենտրոնն իրականացնում է դասապատրաստումներ, ձեռագործ աշխատանքների, արհեստների և արվեստների ուսուցում կենտրոնի սաների համար, գործում են նաև գոբելենի, դիզայնի, փայտամշակման, թատերական խմբակները և «Էսկադա» պարի թատրոնը: Դասապատրաստումների պարտադիր մաս են կազմում նկարչության և համակարգչային դասընթացները, որոնց պարտադիր մասնակցում են կենտրոնի բոլոր սաները:
Ցերեկային կենտրոնի համակարգչային լսարանը կենտրոնի սաներին ոչ միայն հնարավորություն կտա սովորել համակարգչային գրագիտություն, այլ նաև դասապատրաստումն իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ առցանց դասապրոցես, լաբորատոր աշխատանք, ինտերնետի անսպառ ռեսուրսներ, և այլն:
{gallery}Images/2018/05._May/Gyumri_Shogh{/gallery}
