Մեղրաքամ սարքեր՝ Տավուշի մարզի մեղվաբույծներին
Մեղրաքամ սարքավորում ստացավ Տավուշի մարզի Ակնաղբյուր, Այգեհովիտ, Բերքաբեր և Կիրանց համայնքների 10 մեղվաբույծ: Սարքավորումների տրամարդումն իրականացել է ԵՀԽ հայաստանայն Կլոր սեղան հիմնադրամի «Աշխատանք գյուղի երիտասարդության համար մեղվաբուծության միջոցով» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է բարելավել տնտեսական վիճակը Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում: 2019 թ. 30 երիտասարդ ստացել է մեղվաբուծության վերաբերյալ գիտելիք, ինչպես նաև փեթակներ և անհրաժեշտ սարքավորում՝ մեղվապահությամբ զբաղվելու նպատակով: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են եկամուտների ավելացման և համայնքների ակտիվացման հնարավորություններ:

Տարիներ շարունակ այս տարածաշրջանի մեղվապահները դիմել են Կլոր սեղան խնդրանքով` տրամադրելու նաև մեղրաքամ մեքենաներ, քանի որ ունեցածները խարխուլ են, իսկ շատ գյուղերում դրանք ընդհանրապես չկան: Մեղրաքամ սարքերը շահառուները ստացել են պայմանով, որ կտրամադրեն իրենց գյուղերի բոլոր մեղվապահներին: Բաշխման ցուցակները կազմել էին հենց իրենք` ծրագրի շահառուները:
{gallery}Images/2020/01_January/14.01.20_Beekeeping_and_honey_squeezing{/gallery}

