Մեկնարկեց երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը Լոռու մարզում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) մեկնարկեց երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիր Լոռու մարզում։ Այն նպատակ ունի խթանել երիտասարդական նախաձեռնությունները և երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում։

Երիտասարդների համար կազմակերպվելու են մի շարք հանդիպումներ և քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Առաջնորդություն», «Թիմային աշխատանք», «Համացանցային անվտանգություն», «Ծրագրերի մշակում և իրականացում» և այլն։ Երիտասարդները կարող են հանդես գալ համայնքային խնդիրների վերաբերյալ իրազեկման և լուծման ծրագիր առաջարկներով։ Լավագույնների իրականացման համար կտրամադրվի աջակցություն։
{gallery}Images/2023/05_May/17-05-23_Vanadzor-Laura{/gallery}
