Մասնագիտական դասընթացներ Գյումրիում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ մասնագիտական ուսուցման դասընթացներ են իրականացվում Գյումրիում։ «Խաչմերուկ» հիմնադրամը կազմակերպել է մատնահարդարման, վարսահարդարման և համակարգչային գրագիտության դասընթացներ, որին մասնակցում է արցախահայ և տեղացի 22 ուսանող։ Ծրագրի նպատակն է առավել խոցելի ընտանիքների կենսապայմանների բարելավումը:
Մասնագիտական դասընթացներին զուգահեռ շահառուները մասնակցել են նաև հեղինակային իրավունքների, «Հաղորդակցում — միջանձնային հարաբերություններ» և ծնողավարության դասընթացների։ Փափուկ հմտությունների դասընթացները շարունակվելու են նաև հունիսին։
Ծրագիրն իրականացվել է ԵՀԽ ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:



