Ձմեռ Պապն իմ տանը
Ծրագրի նպատակն էր Աշտարակ քաղաքի սոցիալապես անապահով, խոցելի ընտանիքների 100-120 երեխաների համար կազմակերպել անմոռանալի և հեքիաթային Ամանօրյա և Սուրբ Ծննդյան միջոցառում: Ծրագրի շրջանակներում Ձմեռ Պապն ու Ձյունանուշը նվերներով անսպասելի այցելեցին 65 ընտանիք` վերադարձնելով երեխաներին հավատ, սեր և ուրախություն:
