«Հաց աշխարհի համար» կազմակերպության ներկայացուցիչ Կիմ Նոյել Կվիբուկայի այցը Կլոր սեղան հիմնադրամ
«Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության ներկայացուցիչ Կիմ Նոյել Կվիբուկան` «Հարավային Կովկաս» ծրագրի պատասխանատուն, այցելեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (ԵՀԽ ՀԿՍ) և հանդիպում ունեցավ հիմնադրամի անձնակազմի հետ:

ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը համառոտ ներկայացրեց ՀԿՍ եռամյա ծրագրի ընթացակարգը։ Այնուհետև, ՀԿՍ պատասխանատուները մանրամասն ներկայացրեցին յուրաքանչյուր ծրագիր։

Քննարկվեց Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ՀԿՍ գործունեությունը, դիտարկվեցին առաջացած մարտահրավերներն ու ստեղծված իրավիճակից բխող դժվարությունները ՀԿՍ յուրաքանչյուր ծրագրում՝ հատկապես ՀՀ ծանր պայմաններում հայտնված երկրներում նման ծրագրերի շարունակականության անհրաժեշտության շեշտադրմամբ։

ԵՀԽ ՀԿՍ տնօրեն Կարեն Նազարյանն իր բարձր գնահատանքը բերեց «Հաց աշխարհի համար» կազմակերպության գործունեությանը և իր խորին շնորհակալությունը հայտնեց կազմակերպության աշխատակիցներին՝ վերջիններիս կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար։


